Մատյանում արտապատկերված է աշխատակիցների ցուցակը: Մատյանը կազմելու համար բերվում է դիալոգ պատուհան, որում նշվում է, թե աշխատակիցների ո՞ր խմբի համար է կազմվելու ցուցակը` բոլոր աշխատակիցների համար, միայն տվյալ պահին աշխատողների համար, միայն աշխատանքից ազատվածների համար կամ նշված ամսաթվի դրությամբ աշխատող աշխատակիցների համար: Վերջին դեպքում ակտիվանում է Ամսաթիվ դաշտը: Եթե միացված է Կադրային հաշվառում, ապա Ամսաթիվ դաշտը ակտիվ է, երբ ցուցակը կազմվում է միայն տվյալ պահին աշխատողների համար, միայն աշխատանքից ազատվածների համար կամ նշված ամսաթվի դրությամբ աշխատող աշխատակիցների համար: Դիալոգ պատուհանում կարելի է նշել նաև աշխատակիցների պայմանագրի տեսակը` աշխատանքային պայմանագիր կամ քաղաքացիաիրավական պայմանագիր: Պայմանագրի տեսակ նշելու դեպքում ցուցակում կընդգրկվեն միայն տվյալ տեսակի պայմանագիր ունեցող աշխատակիցները:
Ցուցակի վրայից բացվող կոնտեքստային ցանկից կարելի է ստեղծել աշխատավարձի, արձակուրդայինի, ապահովագրական նպաստների հաշվարկի, բացակայությունների գրանցման փաստաթղթերը և ստանալ հաշվետվություններ: Դրանք կվերաբերվեն կամ նշված տողերի աշխատակիցներին կամ, եթե չկան նշված տողեր` ընթացիկ տողի աշխատակցին: Աշխատակիցների ցուցակից բացվող կոնտեքստային ցանկը բաղկացած է հետևյալ հրահանգներից.
•Վճարումներ (Կանխավճար)
•Վճարումներ հաշվարկային հաշվից
•Վճարումներ հաշվարկային հաշվից (Կանխավճար)
•Խմբագրել հաշվարկային տվյալները
•Հեռացնել հաշվարկային տվյալները