Վճարումներ փաստաթուղթը նախատեսված է աշխատավարձի վճարացուցակից աշխատակիցներին կատարված վճարումները գրանցելու համար:
Այս փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Փաստաթղթի N |
Վճարումներ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Հաշվարկի ամսաթիվ |
Աշխատավարձի հաշվարկի ամսաթիվը: Խմբագրման ենթակա չէ, բերվում է Դրույթների Աշխատավարձ էջից: |
Վճարման տեսակ |
Վճարման տեսակ դաշտը կարող է ընդունել 1-Աշխատավարձ կամ 2-Կանխավճար արժեքը: Կանխավճար տարբերակի դեպքում ցուցադրվում են լրացուցիչ դաշտեր. կարելի է լրացնել Գումար դաշտը կամ գումարը հաշվարկել` որպես հավելում/պահումից տոկոս |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կգրանցվի վճարում: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |
Ստորաբաժանում դաշտը դատարկ լինելու դեպքում վճարումը կգրանցվի կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:
Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող: |
|
Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Հեռացնել ընթացիկ տողը: |
Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են նշված ստորաբաժանման աշխատակիցները, ստորաբաժանում և աշխատակից նշված չլինելու դեպքում` կազմակերպության բոլոր աշխատակիցները: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.
Սյուն |
Նշանակություն |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: |
Տաբելային համար |
Նշվում է աշխատակցի տաբելային համարը: |
Անուն, Ազգանուն, Հայրանուն |
Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը: |
Առձեռն |
Լրացված է հաշվարկված ամբողջ առձեռն գումարը: |
Վճարվող գումար |
Լրացված է հաշվարկված ամբողջ առձեռն գումարը, որը կարելի է խմբագրել: Գումարը փոքրացնելու դեպքում աշխատակցի համար վճարումը համարվում է մասնակի, իսկ մեծացնելու դեպքում ավելացված մասը` պարտք: |
Գործառնություններ էջի տեսքն հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ձևակերպման ամսաթիվ |
Փաստաթղթի ձևակերպման ամսաթիվը: |
Թղթակցող հաշիվ |
Թղթակցող հաշիվը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից: |
Դրամ․արտ․հաշիվ (Հանրային հատված) |
Գործառնության բնույթին համապատասխան Դրամական արտահոսքի հաշիվն է, որը կատարում է տարանցիկ հաշվի դեր։ |
Տրված կանխավճարի հաշիվ |
Տրված կանխավճարի հաշիվը: Դաշտը ակտիվ է, եթե Վճարման տեսակը նշված է 2- Կանխավճար: Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից: |
Գործառնություններ էջում կան հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Դեբետում լրացվում է աշխատավարձի ֆոնդի հաշիվ, իսկ կրեդիտում թղթակցող հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Վճարումններ փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի կոնտեքստային ցանկից: Այս դեպքում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև նշված տողերի աշխատակիցների համար:
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը:
Վճարումներ փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր, Դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերը: Դա անելու համար պետք է Աշխատավարձի փաստաթղթերի մատյանում կանգնել տվյալ փաստաթղթի տողի վրա և կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: Արդյունքում բացվում է ցուցակ, որից կարելի է ընտրել ստեղծվող փաստաթղթի տեսակը` Վճարման հանձնարարագիր ըստ աշխատակիցների, Դրամարկղի ելքի օրդեր (ընդհանուր) կամ Դրամարկղի ելքի օրդեր ըստ աշխատակիցների: Ստեղծվող փաստաթղթի հիմնական դաշտերը լրացվում են հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով: Դրամարկղի ելքի օրդեր ըստ աշխատակիցների փաստաթղթերը գրանցելու համար բացվում է դիալոգ պատուհան, որտեղ կարող են լրացվել փաստաթղթերի ամսաթիվը, դրամարկղը, դրամարկղին համապատասխանող հաշվի հետ թղթակցող հաշվային պլանի հաշիվը, եթե աշխատակցի վրա նշված չէ աշխատավարձի գծով հաշվարկների հաշիվը, ինչպես նաև նպատակային նշանակության ծածկագիրը, հիմքը, հավելվածը և Գործառնությունների գեներացման հայտանիշը:
Վճարումներ փաստաթղթի Դիտել տպելու ձևը հրամանով տպվում է Վճարացուցակ:
Վճարումներ փաստաթղթի հիման վրա կարելի է կազմել Վճարացուցակ և Վճարային տեղեկագիր (Դր-3): Վճարացուցակը կանչելու համար անհրաժեշտ է նախ գրանցել փաստաթուղթը, այնուհետև փաստաթղթի Ժապավենի Գործողություններ ներդիրի Տպելու ձևանմուշ բաժնից ընտրել համապատասխան հաշվետվության ձևը և սեղմել Դիտել (F5):