Հաշվարկային տվյալներ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Հաշվետվություններ >

Հաշվարկային տվյալներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվարկային տվյալներ հաշվետվությունն ընդգրկում է մանրամասն տեղեկատվություն նշված ժամանակահատվածում հաստատված և հաշվարկված բոլոր հավելում/պահումների, եկամտային հարկի և առձեռն գումարների մասին: Հաշվետվությունը պարունակում է Գործառնություն սյուն, որը ցույց է տալիս համապատասխան տողերի հաշվապահական ձևակերպումների գրանցված կամ չգրանցված լինելը: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Նշվում է համապատասխանաբար սկզբի և վերջի ամիսն ու տարին: Պարտադիր լրացվող է:

Հավելում/պահում

Լրացվում է հավելում/պահումի կոդը: Լրացված լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է միայն այդ հավելում/պահումին վերաբերվող տվյալներով:

Պայմանագրի տեսակ

Նշվում է պայմանագրի տեսակը: Ցուցակում կներառվեն միայն նշված տեսակի պայմանագիր ունեցող աշխատակիցները:

Աշխատակից

Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ աշխատակցի հաշվարկային տվյալների մասին հաշվետվություն:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցների հաշվարկային տվյալների մասին հաշվետվություն:

Ընդլայնված

Հայտանիշը նշված լինելու դեպքում հաշվետվության տողերը լրացվում են մանրամասնեցված տվյալներով:

 

Հաշվարկային տվյալներ հաշվետվությունը կարելի է ստեղծել` ընտրելով Հաշվետվություններ ցանկի համապատասխան հրահանգը: Այս դեպքում հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում կբացակայի Աշխատակից դաշտը:

Հաշվարկային տվյալներ հաշվետվությունը կարելի է ստեղծել նաև Հաշվետվությունների Աշխատակիցների ցուցակ հրահանգով կամ Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի վրայից բացվող կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգն ընտրելով: Այս վերջին երկու դեպքերում, երբ կան նշված տողեր, Հաշվարկային տվյալներ հաշվետվությունը կստեղծվի միայն նշված տողերի աշխատակիցներին վերաբերող հաշվարկային տվյալներից, իսկ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում կբացակայեն Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը:

Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր հաշվարկային տվյալներ` վերնագրում գրված ժամանակահատվածով և դիալոգ պատուհանում ընտրված նույն պարամետրերով: