Հաստատել հավելում/պահումը

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր >

Հաստատել հավելում/պահումը

Previous pageReturn to chapter overviewNext page

Որոշ հնարավորություններ, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:

 

Հաստատել հավելում/պահումը փաստաթուղթը նախատեսված է որևէ աշխատակցի կամ ստորաբաժանման աշխատակիցների համար նախօրոք սահմանված հավելում/պահումը հաստատելու համար:

Այս փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.

 

Salary.Documents.ConstFeesHolds

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Հաստատել հավելում/պահումը փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Հավելում/պահում

Լրացվում է հաստատվող հավելում/պահումը, որը նախօրոք նշանակված է որպես աշխատակցի(ների) հասանելի հավելում/պահում: Պարտադիր լրացվող դաշտ է:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կհաստատվի հավելում/պահումը:

Ժամերը խմբագրելիս չվերահաշվարկել գումարը (Հասանելի է միայն 9-րդ տարբերակում)

Դրոշակը դրված լինելու դեպքում փաստաթղթում ժամերը խմբագրելիս Հաշվարկված գումարը չի վերահաշվարկվում:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

 

Ստորաբաժանում դաշտը դատարկ լինելու դեպքում հավելում/պահումը կհաստատվի կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:

Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.

 

Պատկեր

Նշանակություն

add16

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող:

copy16

Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Հեռացնել ընթացիկ տողը:

 

Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են այն աշխատակիցները, որոնց համար նշանակված է տվյալ հավելումը կամ պահումը: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.

 

Սյուն

Նշանակություն

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը:

Տաբելային համար

Նշվում է աշխատակցի տաբելային համարը:

Անվանում

Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը:

Օր

Նշվում է աշխատակցի աշխատած օրերի քանակը: Օրերի քանակը նվազեցվում է Արձակուրդայինի, Նպաստի և Բացակայության (Ըստ ժամանակահատվածի) օրերի քանակի չափով:

Ժամ

Նշվում է աշխատակցի աշխատած ժամերի քանակը: Ժամերի քանակը նվազեցվում է Արձակուրդայինի, Նպաստի և Բացակայության (Ըստ ժամանակահատվածի) ժամերի քանակի չափով:

Հաշվարկված գումար

Լրացվում է աշխատակցին հաշվարկված գումարը:

Մեկնաբանություն

Նշվում է ոչ լրիվ ամիս, եթե աշխատակցի աշխատած օրերը քիչ են տաբելով հաստատված օրերից:

 

Հավելում/պահումը հաստատելու համար Աշխատակիցներ ցուցակում լրացված և հաշվարկված են սահմանված հավելում/պահումի օրերի և ժամերի քանակը, ինչպես նաև հաշվարկված գումարը: Այստեղ օրերի քանակը խմբագրելիս համամասնորեն հաշվարկվում և լրացվում են ժամերի քանակն ու հաշվարկված գումարը: Ժամերի քանակը խմբագրելիս վերահաշվարկվում է միայն հաշվարկված գումար դաշտը: Եթե նշված է Ժամերը խմբագրելիս չվերահաշվարկել գումարը դրոշակը, ապա ժամերը խմբագրելիս գումարը չի վերահաշվարկվում: Հաշվարկված գումար դաշտը խմբագրելիս մյուս դաշտերը փոփոխման չեն ենթարկվում:

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16 Հիշել և փակել save_close16 , Հիշել և նոր save_new16  կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:

Հաստատել հավելում/պահումը փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Այս դեպքում գործողությունը կարելի է կատարել նաև նշված տողերի աշխատակիցների համար:

 

note Նշում

Հաստատել հավելում/պահում փաստաթուղթը հնարավոր է ներմուծել MS Excel-ի WGConstFeeHoldGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը կարելի է գտնել Օգնություն ներդիրի Ներմուծման ֆայլեր հրամանով բացվող Import գրադարանում  (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ):