Վերջնահաշվարկ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Փաստաթղթեր >

Վերջնահաշվարկ

Previous pageReturn to chapter overviewNext page

Վերջնահաշվարկ փաստաթուղթը նախատեսված է աշխատակցի չօգտագործված արձակուրդի փոխհատուցման գումարը հաշվարկելու համար: Փաստաթուղթը կարելի է լրացնել նաև  Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից բացվող կոնտեքստային ցանկից ընթացիկ տողի աշխատակցի համար:

Փաստաթղթի պատուհանը կազմված է 2 էջերից` Ընդհանուր և Միջին աշխատավարձ

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ լրացվում է արձակուրդայինի հաշվարկը կատարելու ամսաթիվը, որը պետք է ընկած լինի հաշվարկային ամսվա մեջ:

Փաստաթղթի N

Վերջնահաշվարկ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Աշխատակից

Լրացվում է աշխատակցի տաբելային համարը:

Մեկնաբանություն

Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն:

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

Salary.Documents.VacationComp1

Դաշտ

Նշանակություն

Ամիսների քանակ միջինի համար

Այս դաշտը ցույց է տալիս միջին աշխատավարձը հաշվարկելու համար օգտագործվող` հաշվարկին նախորդող ամիսների թիվը: Արժեքն առաջարկվում է Դրույթների համապատասխան դաշտից:

Միջին օրական գործակից

Այս դաշտը ցույց է տալիս թե ի՞նչ թվի (մեկ ամսվա միջին օրերի թիվը) պետք է բաժանել Միջին աշխատավարձ դաշտի գումարը Միջին օրական դաշտի արժեքը ստանալու համար: Սկզբնական արժեքն առաջարկվում է Դրույթների համապատասխան դաշտից:

Միջին աշխատավարձ

Այս դաշտի արժեքը հաշվարկվում է Միջին աշխատավարձ էջում գտնվող ցուցակի տվյալների հիման վրա:

Միջին օրական

Թվային դաշտ է: Այս դաշտի արժեքը հաշվարկվում է Միջին աշխատավարձ դաշտի գումարը բաժանելով Միջին օրական գործակից դաշտի արժեքի վրա: Ստացվածը  բազմապատկելով օրերի թվով` հաշվարկվում է Գումար դաշտի արժեքը:

Ծախսի հաշիվ

Այս դաշտում լրացվում է սինթետիկ հաշիվ: Հաշվապահական ձևակերպումները գրանցելիս այս հաշվի դեբետում կարտացոլվի աշխատակցի համար հաշվարկված վերջնահաշվարկի գումարը:

Օր

Լրացվում է փոխհատուցվող չօգտագործված արձակուրդի օրերի թիվը:

Գումար

Այս դաշտում համակարգը լրացնում է փոխհատուցվող գումարը: Դաշտի արժեքը հաշվարկվում է բազմապատկելով Օր և Միջին օրական դաշտերի արժեքները:

Միջին աշխատավարձ էջի տեսքը հետևյալն է.

Salary.Documents.VacationComp2

Այս էջում լրացվում են միջին աշխատավարձի հաշվարկի համար պահանջվող հաշվառման ենթակա ամիսների տվյալները: Ցուցակն ունի հետևյալ սյուները.

Սյուն

Նշանակություն

Տարի/Ամիս

Հաշվառման ենթակա ամիսը և տարին:

Գումար

Այս սյան արժեքները հաշվարկվում են համապատասխան ամիսներին աշխատակցին հատկացված այն բոլոր հավելում/պահումներից, որոնց համար Մասնակցում է արձակուրդայինի միջինի մեջ դաշտի արժեքը դրված է 1 - Մասնակցում է: Եթե հաշվառվող ամսվա մեջ աշխատակիցն ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Հղիության և ծննդաբերության նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, Ընթ.ամսվան բաժին ընկնող արձակ., Ապագա ամսվան բաժին ընկնող արձ. կամ Հարգելի չվճարվող բացակայություն հավելման տող, ապա այդ վանդակի արժեքը լրացվում է 0:

Հաշվի առնել

Համակարգի կողմից առաջարկվում է հաշվի չառնել համապատասխան ամիսը միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե այդ ամսվա մեջ ոչ մի հաշվարկային տվյալ չկա կամ աշխատակիցն ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Հղիության և ծննդաբերության նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, Ընթ.ամսվան բաժին ընկնող արձակ., Ապագա ամսվան բաժին ընկնող արձ. կամ Հարգելի չվճարվող բացակայություն հավելման տող:

1/12 Մասով

Այս սյունում երևում են տվյալ ամսում հաստատված այն հավելումների ու պահումների գումարները, որոնց համար Մասնակցում է արձակուրդայինի միջինի մեջ դաշտի արժեքը դրված է 2 - Մասնակցում է 1/12 մասով:

Մեկնաբանություն

Այս սյան մեջ համակարգը լրացնում է մեկնաբանություն հաշվառվող ամսվա վերաբերյալ: Ոչ լրիվ ամիս արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը տվյալ ամսվա մեջ ունի Հիվանդության նպաստ, Պրոթեզավորման նպաստ, Առողջարանային բուժման նպաստ, Հղիության և ծննդաբերության նպաստ, Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, Ընթ.ամսվան բաժին ընկնող արձակուրդային կամ Հարգելի չվճարվող բացակայություն տող: Անհարգելի բացակայություն արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը ունի Անհարգելի չվճար. բացակայություն տող և չունի առաջին դեպքում թվարկված տողերից որևէ մեկը: Տվյալներ չկա արժեքը լրացվում է, եթե աշխատակիցը ոչ մի հաշվարկային տվյալ չունի:

 

Բանաձև բաժնում պատկերվում են միջին ամսական և միջին օրական աշխատավարձերը և դրանց հաշվարկները: Այս դաշտերի արժեքները լրացվում են Ընդհանուր էջի համապատասխանաբար Միջին աշխատավարձ և Միջին օրական դաշտերում:

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16 Հիշել և փակել save_close16 , Հիշել և նոր save_new16  կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար: