Հնարավորությունները, որոնք նկարագրված են տվյալ բաժնում, հասանելի են միայն ՀԾ-Հաշվապահ 9 տարբերակում:
Հաստատել հավելում/պահումը (խմբային) գործողությունը նախատեսված է մի շարք աշխատակիցների համար մի քանի Հավելում/Պահումների ընտրությամբ հաշվարկ իրականացնելու համար: Հրամանով բացվում է պատուհան, որտեղ անհրաժեշտ է նշել Հաշվարկի ամսաթիվը, Հավելում/Պահումները, որոնցով պետք է կատարվի հաշվարկը և Աշխատակիցների ցուցակը: Հնարավոր է նաև նշել Ստորաբաժանումը և Մեկնաբանություն:
Փաստաթղթում հնարավոր է Աշխատակիցների ցուցակը խմբավորել ըստ տաբելային համարի: Փաստաթղթի միջից անմիջապես հնարավոր է բացել նշված աշխատակիցների հաշվարկային թեթրիկները, Կատարել Աշխատավարձի ձևակերպումներ և Ստեղծել Վճարումներ:
Գործողությունը հնարավոր է կատարել նաև Աշխատանք աշխատակիցների հետ Մատյանից` աջ քլիքի միջոցով բացվող պատուհանից ընտրելով համապատասխան հրամանը:
