Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթուղթը նախատեսված է աշխատավարձի վճարացուցակից աշխատակիցներին կատարված վճարումները գրանցելու համար:
Այս փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Փաստաթղթի N |
Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Հաշվարկի ամսաթիվ |
Աշխատավարձի հաշվարկի ամսաթիվը: Խմբագրման ենթակա չէ, բերվում է Դրույթների Աշխատավարձ էջից: |
Վճարման տեսակ |
Վճարման տեսակ դաշտը կարող է ընդունել 1- Աշխատավարձ կամ 2- Կանխավճար արժեքը: Կանխավճար տարբերակի դեպքում ցուցադրվում են լրացուցիչ դաշտեր. կարելի է լրացնել Գումար դաշտը կամ գումարը հաշվարկել` որպես հավելում/պահումից տոկոս: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կգրանցվի վճարում: |
Հաշվարկային հաշիվ |
Հաշվարկային հաշվի համարը բանկում: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |
Ստորաբաժանում դաշտը դատարկ լինելու դեպքում վճարումը կգրանցվի կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:
Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող: |
|
Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Հեռացնել ընթացիկ տողը: |
Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են նշված ստորաբաժանման աշխատակիցները, ստորաբաժանում և աշխատակից նշված չլինելու դեպքում` կազմակերպության բոլոր աշխատակիցները: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.
Սյուն |
Նշանակություն |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: |
Տաբելային համար |
Նշվում է աշխատակցի տաբելային համարը: |
Անուն, Ազգանուն, Հայրանուն |
Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը: |
Առձեռն |
Լրացված է հաշվարկված ամբողջ առձեռն գումարը: |
Վճարվող գումար |
Լրացված է հաշվարկված ամբողջ առձեռն գումարը, որը կարելի է խմբագրել: Գումարը փոքրացնելու դեպքում աշխատակցի համար վճարումը համարվում է մասնակի, իսկ մեծացնելու դեպքում ավելացված մասը` պարտք: |
Գործառնություններ էջի տեսքն հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ձևակերպման ամսաթիվ |
Փաստաթղթի ձևակերպման ամսաթիվը: |
Թղթակցող հաշիվ |
Վճարողի հաշվարկային հաշվին համապատասխանող հաշվի հետ թղթակցող հաշվային պլանի հաշիվը։ Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից: |
Դրամ․արտ․հաշիվ (Հանրային հատված) |
Գործառնության բնույթին համապատասխան Դրամական արտահոսքի հաշիվն է, որը կատարում է տարանցիկ հաշվի դեր։ |
Տրված կանխավճարի հաշիվ |
Տրված կանխավճարի հաշիվը: Դաշտը ակտիվ է, եթե Վճարման տեսակը նշված է 2- Կանխավճար: Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից: |
Գործառնություններ էջում կան հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Դեբետում լրացվում է աշխատավարձի ֆոնդի հաշիվ, իսկ կրեդիտում թղթակցող հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի կոնտեքստային ցանկից: Այս դեպքում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև նշված տողերի աշխատակիցների համար:
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը:
Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր փաստաթուղթ: Այդ դեպքում Վճարման հանձնարարգիրը լրացվում է Վճարումններ հաշվարկային հաշվից համապատասխան դաշտերի տվյալները: Վճարումներ հաշվարկային հաշվից հիման վրա Վճարման հանձնարարգիր ստեղծելու համար պետք է փաստաթղթերի մատյանում տվյալ Վճարման հանձնարարագրի վրայից աջ կտտոցով բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը:
Նշում |
---|
Վճարումներ հաշվարկային հաշվից կարելի է ներմուծել MS Excel-ի WgPaymentsFromAccGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |