Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթուղթը նախատեսված է հաշվարկային ամսվա մեկ կամ մեկից ավելի աշխատակիցների հաշվարկված աշխատավարձի, ապահովագրական նպաստների, հաշվարկված արձակուրդայինի և եկամտային հարկի հաշվապահական ձևակերպումները գրանցելու համար: Այս գործողությունը կատարվում է նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի վրայից բացվող կոնտեքստային ցանկից:
Փաստաթուղթը կազմված է 2 էջերից` Ընդհանուր և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Փաստաթղթի N |
Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Հաշվարկի ամսաթիվ |
Աշխատավարձի հաշվարկի ամսաթիվը: Խմբագրման ենթակա չէ, բերվում է Դրույթների Աշխատավարձ էջից: |
Ընդհանուր էջն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար կգրանցվի վճարում հաշվապահական ձևակերպումը: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |
Ստորաբաժանում դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվապահական ձևակերպումը կգրանցվի կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:
Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող: |
|
Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Հեռացնել ընթացիկ տողը: |
Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են նշված ստորաբաժանման աշխատակիցները, ստորաբաժանում նշված չլինելու դեպքում` կազմակերպության բոլոր աշխատակիցները: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.
Սյուն |
Նշանակություն |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: |
Տաբելային համար |
Նշվում է աշխատակցի տաբելային համարը: |
Անվանում |
Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը: |
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Աշխատակիցների հաշվարկված տվյալների հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի կոնտեքստային ցանկից: Այս դեպքում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև նշված տողերի աշխատակիցների համար:
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը:
Նշում |
---|
Հաշվարկված աշխատավարձի, ապահովագրական նպաստների, հաշվարկված արձակուրդայինի և եկամտային հարկի հաշվապահական ձևակերպումները թույլատրվում է յուրաքանչյուր աշխատակցի համար կատարել ամիսը մեկ անգամ: Եթե անհրաժեշտություն է առաջանում խմբագրել որևէ աշխատակցի հաշվարկային տվյալ, ապա նախ պետք է հեռացնել նրա հետ կապված հաշվապահական ձևակերպումները: Անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց հետո նորից կարելի է գրանցել հաշվապահական ձևակերպումները: |