Խմբագրել հաշվարկային տվյալները գործողությունը նախատեսված է հաշվարկային ամսվա ընթացքում, նրա համար հաստատված և հաշվարկված հավելում/պահումները խմբագրելու համար: Այս գործողությունը կատարվում է Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի ընթացիկ տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Այդ հրահանգով արտապատկերվում են ընթացիկ տողի աշխատակցի համար հաստատված և հաշվարկված հավելում/պահումների մատյանը համապատասխան գումարներով: Այստեղ ընթացիկ տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից կարելի է խմբագրել հավելում/պահումի գումարը կամ հեռացնել այն: Գործողությունը կատարելուց հետո ավտոմատ կատարվում է Աշխատավարձի հաշվարկ գործողությունը, եթե Դրույթների Հաշվարկել աշխատավարձն անմիջապես հայտանիշը նշված է, հակառակ դեպքում` անհրաժեշտ է կատարել Աշխատավարձի հաշվարկ գործողությունը: