Նշանակել հաստիքը գործողությունը նախատեսված է կազմակերպության աշխատակիցների հավելում/պահումները նշանակելու համար: Այս գործողությունը կատարելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Հավելում/պահում |
Պարտադիր լրացվող դաշտ է: Լրացվում է նշանակվող հավելում/պահումը: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը, որի համար պետք է նշանակել հավելում/պահումը: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Հավելում/պահումը նշանակվում է լրացված ստորաբաժանման բոլոր աշխատակիցների համար: |
Նշել հիմնական |
Դրոշակը նշված լինելու դեպքում հավելումը կլրացվի Աշխատակցի Անձնական թերթիկում: Բացի այդ, հիմնական հավելման ժամերը կլրացվեն եկամտային հարկի հաշվարկի "Փաստացի աշխատած ժամեր" սյունում, եթե հաշվարկի դիալոգ պատուհանում ընտրվի 1. Լրացնել միայն հիմնական հավելման ժամերը տարբերակը: |
Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը դատարկ լինելու դեպքում, հավելում/պահումը նշանակվում է կազմակերպության բոլոր աշխատակիցների համար:
Տվյալ հավելում/պահումը նշանակելու համար բերվում է պատուհան, որտեղ արտապատկերվում է աշխատակիցների ցուցակը: Այստեղ պետք է լրացնել աշխատակիցների համար նշանակվող գումարները:
Նշանակել հաստիքը գործողությունը կատարվում է Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի ընթացիկ տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Այս դեպքում գործողությունը կարելի է կատարել նաև նշված տողերի աշխատակիցների համար, որի ժամանակ գործողությունը կատարելու համար բերվող դիալոգ պատուհանում կբացակայեն Աշխատակից և Ստորաբաժանում դաշտերը:
Նշում |
---|
Նշանակել հաստիք կարելի է ներմուծել MS Excel-ի WGAffirmWagesGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |