Ավտոհավելում/պահում փաստաթուղթը հնարավորություն է տալիս որևէ աշխատակցի կամ ստորաբաժանման աշխատակիցների համար հաստատել ոչ տաբելային հավելում/պահում: Այս փաստաթուղթը նախատեսված է աշխատակիցների համար մեկ անգամյա կամ միանվագ հավելում/պահում հաստատելու համար: Յուրաքանչյուր աշխատակցի համար ոչ տաբելային հավելում/պահումի գումարն ավտոմատ հաշվարկվում է Գումար դաշտի արժեքին գումարելով Հավելում/պահում, Տոկոս և Հաստատված գումարներից դաշտերի միջոցով հաշվարկվող գումարը: Այդ գումարները միաժամանակ չեն կարող զրո լինել:
Այս փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Ավտոհավելում/պահում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Ոչ տաբելային հավելում/պահում |
Լրացվում է այն հավելում/պահումի կոդը, ըստ որի պետք է հաստատվի հաշվարկվող գումարը։ |
Գումար |
Այս դաշտում նշվում է յուրաքանչյուր աշխատակցին միանվագ տրվող հաստատուն գումար: |
Հավելում/պահում |
Լրացվում է նախօրոք սահմանված Հավելում/պահումի կոդը։ |
Տոկոս |
Լրացվում է Հավելում/պահումի գումարային արժեքից հաշվարկվող տոկոսի չափը։ |
Հաստատված գումարից(ներից) |
Այս հայտանիշը նշված լինելու դեպքում Հավելում/պահում, Տոկոս և Հաստատված գումարից(ներից) դաշտերի միջոցով յուրաքանչյուր աշխատակցի համար որոշվում է ելքային գումարը: Այդ ելքային գումարի նշված տոկոսն էլ հաշվարկվում է որպես ոչ տաբելային հավելում/պահումի հաստատվող գումարի մաս: Այս հայտանիշը նշված չլինելու դեպքում յուրաքանչյուր աշխատակցի համար որպես ելքային գումար համակարգը վերցնում է համապատասխան Հավելում/պահումի նախօրոք սահմանված գումարը: Հայտանիշը նշված լինելու դեպքում, յուրաքանչյուր աշխատակցի համար որպես ելքային գումար համակարգը վերցնում է տվյալ հաշվարկային ամսում համապատասխան Հավելում/պահումով հաստատված բոլոր գումարները։ |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: |
Մեկնաբանություն |
Փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություն: |
Ցուցակում տող ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր տող: |
|
Ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Հեռացնել ընթացիկ տողը: |
Լրացնել կոճակը սեղմելիս` Աշխատակիցներ ցուցակում լրացվում են աշխատակիցները: Այդ ցուցակում սյուներն ունեն հետևյալ նշանակությունները.
Սյուն |
Նշանակություն |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: |
Տաբելային համար |
Նշվում է աշխատակցի տաբելային համարը: |
Անվանում |
Լրացվում է աշխատակցի անուն, ազգանուն, հայրանունը: |
Հաշվարկված գումար |
Լրացվում է աշխատակցին հաշվարկված գումարը: |
Ավտոհավելում/պահում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանի վրայից բացվող կոնտեքստային ցանկից: Այս դեպքում գործողությունը կարելի է կատարել նաև նշված տողերի աշխատակիցների համար: