Նպաստների հաշվարկ փաստաթուղթը նախատեսված է հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, հղիության և ծննդաբերության նպաստները հաշվարկելու համար: Այս գործողության ընթացքում հաշվարկվում են օրենսդրությամբ նախատեսված հարկերը և վճարման ենթակա գումարները: Հաշվարկային ամսվա ընթացքում կարելի է կատարել մի քանի նպաստի հաշվարկ: Փաստաթուղթը կարելի է լրացնել նաև Աշխատանք աշխատակիցների հետ մատյանից բացվող կոնտեքստային ցանկից ընթացիկ տողի աշխատակցի համար: