Մատյանում արտապատկերվում են համակարգ ներմուծված հաշիվները: Հաշիվների ներմուծումը կատարվում է Ստացված հաշիվների ներմուծում գործողության միջոցով: Ներմուծումը կարող է կատարվել անմիջապես e-invoicing համակարգից, ինչպես նաև ներմուծման աղբյուր կարող է հանդիսանալ e-invoicing համակարգից արտահանված կամ մատակարար կազմակերպության կողմից էլ. փոստով ուղարկված XML ֆորմատով ֆայլը:
Դիալոգ պատուհանում լրացվում է մատյանի ձևավորման ժամանակահատվածը և նեմուծման աղբյուրը:
Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Տեսակ |
Ստացված հաշիվ: |
Դուրսգրման ամսաթիվ |
Հաշվի դուրսգրման ամսաթիվը: |
Առաքման ամսաթիվ |
Ապրանքների առաքման կամ ծառայությունների մատուցման ամսաթիվն է: Այն առաջարկվում է հաշվի հիման վրա փաստաթղթեր ստեղծելիս: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: |
Ստորագրված է |
Դրոշակը ավտոմատ նշվում է, եթե հաշիվը e-invoicing համակարգում ստորագրված է: |
Մատակարարի ՀՎՀՀ |
Մատակարար կազմակերպության ՀՎՀՀ-ն: |
Մատակարարի անվանում |
Մատակարար կազմակերպության անվանում: |
Մատակարարման հասցե |
Լրացվում է մատակարարման հասցեն: |
Արժույթ |
Հաշվի արժույթը: |
Գումար |
Գումարը` առանց ԱԱՀ-ի: |
Գումար ԱԱՀ |
ԱԱՀ-ի գումարը: |
Ընդհանուր գումար |
Գումարը` ներառյալ ԱԱՀ: |
Հարկային հաշվի տեսակ |
Հարկային հաշվի տեսակն է (Ակցիզային հարկով հարկվող ապրանքների հարկային հաշիվ,Ապրանքերի մատակարարման հարկային հաշիվ, Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հարկային հաշիվ), որն առաջարկում է e-Invoicing ծրագիրը: |
Հիմք դուրսգրման ա/թ |
Հիմք հանդիսացող հաշվի դուրսգրման ամսաթիվը: |
Հիմք սերիա և համար |
Հիմք հանդիսացող հաշվի սերիա և համարը: |
Ստեղծված փաստաթղթերի քանակը |
Ստացված հարկային հաշվի հիման վրա ստեղծված փաստաթղթերի քանակը: |
Օգտագործող |
Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել տվյալ փաստաթղթի հետ: |
Վերջին փոփոխություն |
Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Ավելացնել. Ավելացնել հրամանով հնարավոր է ստացված հաշիվները ներմուծել համակարգ: Բացվող դիալոգ պատուհանի Ներմուծել դաշտում 1. e-Invoicing(ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) նշելու և ժամանակահատված լրացնելու դեպքում ստացված հաշիվները անմիջապես e-Invoicing համակարգից կներմուծվեն ծրագիր, 3. e-Invoicing(XML ֆայլ) նշելու դեպքում անհրաժեշտ է Ներմուծվող ֆայլի ընտրություն դաշտում նշել e-invoicing համակարգից արտահանված XML ֆորմատով ֆայլը: 2. e-Invoicing(ուղիղ կապ) անհրաժեշտ է e-invoicing համակարգի նախկին տարբերակից ուղիղ կապով ներմուծման դեպքում:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Փաստաթղթի պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Ստեղծել փաստաթղթի հիման վրա. Ստացված հաշվի հիման վրա կարելի է ստեղծել հետևյալ փաստաթղթերը.
- Հիշարար օրդեր,
- Ստացված ծառայություն,
- ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում,
- ՀՄ ձեռքբերում և շահագործում:
Ստացված ավելացումով ճշգրտող հաշվի հիման վրա հնարավոր է ստեղծել Պահեստի մուտքի օրդեր, Ստացված ծառայություն, ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում, ՀՄ ձեռքբերում և ՀՄ ձեռքբերում և շահագործում փաստաթղթեր: Ստացված նվազեցումով ճշգրտող հաշվի հիման վրա հնարավոր է ստեղծել միայն Վերադարձ մատակարարին փաստաթուղթ:
Կարելի է նաև նշել մի քանի ստացված հաշիվներ միաժամանակ և դրանց հիման վրա ստեղծել Պահեստի մուտքի օրդեր և Ստացված ծառայություն փաստաթղթեր:
•Ստեղծված փաստաթղթեր. հրամանով կարելի է տեսնել այդ փաստաթղթի հիման վրա ստեղծված փաստաթղթերը:
•Ավելացնել գործընկերներ. այս հրամանով փաստաթղթում նշված գործընկերոջ ՀՎՀՀ-ով կարելի է ավելացնել գործընկերոջ տեղեկատու` ավտոմատ բեռնելով տվյալները ՀԾ Պատվերների հարթակից:
Ստացված հաշիվներ փաստաթղթի պատուհանը բաղկացած է մի քանի էջերից, որոնցից խմբագրման ենթակա է միայն Անվանացուցակ էջը: Առաջին էջում լրացվում են փաստաթղթի ընդհանուր վավերապայմանները.
Այս էջում փաստաթղթի ռեկվիզիտները լրացվում են XML ֆայլից: Լրացվում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Հիմք դուրսգրման ա/թ |
Հիմք հանդիսացող հաշվի դուրսգրման ամսաթիվը: |
Հիմք սերիա և համար |
Հիմք հանդիսացող հաշվի սերիա և համարը: |
Ամսաթիվ |
Հաշիվ-Ապրանքագրի ստեղծման ամսաթիվը: |
Հարկային հաշվի ձև |
Հարկային հաշվի ձևն է (Հարկ վճարողի անունից, Հատուկ և Մատակարարի անունից), որն առաջարկում է e-Invoicing ծրագիրը: |
Մատակարարման ամսաթիվ |
Ապրանքների կամ ծառայության առաքման ամսաթիվն է: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Պայմանագիր |
Պայմանագրի համարը: |
Պայմանագրի ամսաթիվը |
Պայմանագրի կնքման ամսաթիվը: |
Ստորագրված է |
Դրոշակը նշված է, եթե հաշիվը e-invoicing համակարգում ստորագրված է: |
Երկրորդ էջում լրացվում են առաքողի կամ մատակարարի տվյաները: Այդ դաշտերի արժեքները լրացվում են XML ֆայլի տվյալների հիման վրա: Այս էջի դաշտերը խմբագրման ենթակա չեն: Լրացվում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
ՀՎՀՀ |
Առաքողի կամ մատակարարի հարկ վճարողի հաշվառման համարը: |
Անվանում |
Առաքողի կամ մատակարարի անվանումը: |
Իրավ. հասցե |
Կազմակերպության իրավաբանական հասցեն: |
Գործ. հասցե |
Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: |
Հաշվարկային հաշիվը բանկում |
Հաշվարկային հաշվի համարը բանկում: |
Բանկ |
Մատակարարի բանկը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն մատակարարի վերաբերյալ: |
Երրորդ էջի դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը, բացառությամբ Անձնագրի համար, Միջնորդ, Լիազորագիր և Լիազորագրի ամսաթիվ դաշտերի: Առաջինը լրացվում է այն դեպքում, երբ գնորդ է հանդիսանում անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը, մնացած երեքը լրացվում են, եթե գործողությունը իրականացվում է միջնորդի օգնությամբ:
Փաստաթղթի չորրորդ էջում լրացված բերում է ձեռքբերվող նյութական արժեքների և ծառայությունների ցուցակը (Անվանացուցակ): Սա փաստաթղթի միակ էջն է, որը կարելի խմբագրել:
Փաստաթղթում ավտոմատ կլրացվեն նյութական արժեքների (ծառայությունների) Ներքին կոդ և անվանում դաշտերը, եթե Մատակարարի ապրանքացանկ տեղեկատուում գոյություն ունի համապատասխան տող: Անմիջապես փաստաթղթից կարելի է բացել Մատակարարի ապրանքացանկը` նույնանուն կոճակը սեղմելով:
Ցուցակում Տեղադրել կոդերը հրամանով կարելի է համապատասխանեցնել ապրանքների (ծառայությունների) կոդերը Նյութական արժեքներ (Ծառայություններ) տեղեկատուից` հիմք ընդունելով Արտաքին անվանում դաշտի արժեքը: Իսկ այն նյութական արժեքները (ծառայությունները), որոնք չկան տեղեկատուում կարելի է անմիջապես այս պատուհանից ավելացնել դրանք` Ավելացնել նոր կոդեր հրամանի միջոցով:
Ցուցակում ընթացիկ տողը խմբագրելիս բերվում է մուտքի պատուհան, որտեղ մուտքի դաշտերը ունեն հետևյալ նշանակությունը.
Դաշտ |
Նշանակություն |
Տեսակ |
Ցույց է տալիս ցուցակում մուտքագրվող կամ խմբագրվող տողը նյութական արժեք է, ծառայություն թե հիմնական միջոց: |
Ներքին Կոդ |
Նյութական արժեքի կամ ծառայության տեղեկատուի կոդ: |
Ներքին անվանում |
Նյութական արժեք կամ ծառայություն տեղեկատուի անվանում: |
Ներքին չ/մ |
Նյութական արժեք կամ ծառայություն տեղեկատուի չափման միավոր: Լրացվում է ավտոմատ` նյութական արժեքի կամ ծառայության կոդը լրացնելիս: |
Արտաքին անվանում |
Մատակարարի նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի անվանում: |
Արտաքին չ/մ |
Մատակարարի նյութական արժեքի կամ ծառայության չափման միավոր: |
Քանակ |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի ծավալը: |
Գին / Գին արտարժ. |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի վաճառքի գինը (առանց ԱԱՀ) ազգային դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գին է, հակառակ դեպքում` Գին արտարժ.: |
Գումար / Գումար արտ. |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի գումարը (առանց ԱԱՀ) դրամով կամ արտարժույթով: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա դաշտի անվանումը Գումար է, հակառակ դեպքում` Գումար արտ.: |
ԱԱՀ-ի % |
Նշվում է ԱԱՀ-ի դրույքաչափը: |
Գումար ԱԱՀ |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի գումարի ԱԱՀ-ի չափը: |
Ընդամենը |
Նյութական արժեքի, ծառայության կամ հիմնական միջոցի ընդհանուր գումարը: |
Հարկային հաշվի տեսակն Ակցիզային լինելու դեպքում ավելանում են սյուներ, որոնք ունեն հետևյալ նշանակությունը`
Դաշտ |
Նշանակություն |
Ընդհանուր ծավալը լիտրերով |
Լիտրերով չափվող նյութական արժեքների դեպքում լրացվում է ընդհանուր ծավալը լիտրերով: |
Բազմ. օգտ. տարայի արժեքը |
Բազմակի օգտագործման տարայի արժեքը: |
Ակց. հարկի դրույքաչափը |
Նշվում է ակցիզային հարկի դրույքաչափը: |
Ակց. հարկի գումարը |
Նշվում է ակցիզային հարկի գումարը: |
Տես ավելին`
Ինչպե՞ս ներմուծել Էլեկտրոնային եղանակով ստացված հարկային հաշիվները ՀԾ-Հաշվապահ 7 համակարգ