Դուրս գրված փոխանցման հաշիվների մատյան

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Մատյաններ >

Դուրս գրված փոխանցման հաշիվների մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտապատկերվում են համակարգում դուրս գրված Փոխանցման հաշիվները: Մատյանի Դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը:

Արժույթ

Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը:

Գործընկեր

Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը:

Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.

Սյուն

Նշանակություն

Ամսաթիվ

Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը:

Փաստաթղթի N

Փաստաթղթի հերթական համարը:

Արժույթ

Փաստաթղթի արժույթը։

Գումար

Հիմնական գումարը:

Գործընկեր

Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Անվանում

Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Վիճակ

Նշվում է, որ փաստաթուղթը պատրաստ է ուղարկման (ուղարկման եղանակները երևում են տողի վրայից` մկնիկի աջ ստեղնի միջոցով բացվող կոնտեքստային ցանկից):

Օգտագործող

Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ:

Վերջին փոփոխություն

Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը:

Մատյանի ընթացիկ տողին վերաբերվող գործողությունները հետևյալն են.

Ավելացնել.  ավելացնել նոր փաստաթուղթ:

Խմբագրելխմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնելհեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից, որ համակարգչից և երբ են կատարվել փոփոխությունները:

Ստեղծել փաստաթղթի հիման վրա... համակարգն ունի հնարավորություն` տեղափոխել տվյալները մի տեսակի փաստաթղթից մեկ այլ տեսակի փաստաթղթի մեջ: Փոխանցման հաշվի հիման վրա կարելի է ստեղծել Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր)  փաստաթուղթը` տեղափոխելով ավելի շուտ գրանցված Փոխանցման հաշվի տվյալները: Նոր մուտքագրվող փաստաթղթի բոլոր տվյալները ենթակա են խմբագրման:

Ուղարկել b2b.armsoft հարթակ.  Ուղարկվում է b2b.armsoft հարթակ:

Ուղարկել էլ. փոստով. Փոխանցման հաշիվն ուղարկվում է գնորդի` տեղեկատուում նշված էլ. փոստի հասցեին: Նամակն ուղարկվում է համակարգչում տեղադրված մեյլային համակարգի միջոցով:

Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի: