Հիշարար օրդերի արտաքին տեսքը համակարգում հետևյալն է.

Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Գործառնության կատարման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Հիշարար օրդերի կամ հիմք փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է Դրույթներում նշված հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից |
Գումար |
Օգտագործվում է որպես պարամետր` տիպային գործողության ժամանակ: |
Արժույթ |
Գործառնության արժույթը: |
Արտարժույթի փոխարժեք |
Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ: |
Նախորդ օրվա փոխարժեքը |
Դրոշակը նշված լինելու դեպքում նշված արժույթի դրամային համարժեքը կհաշվարկվի նախորդ օրվա փոխարժեքի հիման վրա: |
Մեկնաբանություն |
Գործառնության մեկնաբանությունը: Կարելի է գործառնության վերաբերյալ գրանցել կամայական հուշող տեքստային ինֆորմացիա: Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել մեկնաբանությունը Արտահայտություններ տեղեկատուից: |
Տիպային գործողություն |
Տիպային գործողություն, ընտրվում է տեղեկատուից: |
Գործառնություններ ստեղծելու և հեռացնելու համար նախատեսված են հետևյալ ստեղները.
Պատկեր |
Նշանակություն |
|
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո Գործառնությունների գեներացման կոճակն ակտիվանում է: |
Գործառնության դաշտերն ունեն հետևյալ նշանակությունը.
Դաշտ |
Նշանակություն |
Դեբետ |
Դեբետագրվող հաշիվը: Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից: Թույլատրվում է ընտրել միայն վերջին մակարդակի սինթետիկ հաշիվ: |
Գործընկեր |
Դեբետ հաշվով գործընկերոջ կոդը: |
Արժույթ |
Դեբետ հաշվի արժույթը: |
Կրեդիտ |
Կրեդիտագրվող հաշիվը: Համակարգը հնարավորություն է տալիս ընտրել հաշիվը Հաշվային պլան տեղեկատուից: Թույլատրվում է ընտրել միայն վերջին մակարդակի սինթետիկ հաշիվ: |
Գործընկեր |
Կրեդիտ հաշվով գործընկերոջ կոդը: |
Արժույթ |
Կրեդիտ հաշվի արժույթը: |
Գումար արժ. |
Կատարվող գործառնության գումարն արժույթով: |
Գումար |
Գործառնության գումարի դրամային համարժեքը: |
Մեկնաբանություն |
Գործառնության վերաբերյալ մեկնաբանությունը(255 տառաթվանիշ): |
Գործառնության գումարային դաշտերը պետք է լինեն ոչ զրոյական: Եթե դրույթների Անտեսել 0-ական գումարով գործառնությունները դրոշակը նշված է, ապա այն գործառնությունները, որոնց գումարը 0 է, ուղղակի անտեսվում են: Այս դեպքում գործառնությունների ցուցակում պետք է լինի գոնե մեկ գործառնություն, որի գումարը ոչ զրոյական է:
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել
, Հիշել և փակել
, Հիշել և նոր
կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր
կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Փաստաթուղթը կարելի է բացել նաև Ctrl+Shift+M արագ հասանելիության ստեղներով:
|
|---|
Հիշարար օրդեր փաստաթուղթը հնարավոր է ներմուծել MS Excel-ի MemOrderImport.xlsm և MemOrderGroupImport.xlsm ֆայլերի միջոցով, որոնք կարելի է գտնել Օգնություն ներդիրի Ներմուծման ֆայլեր հրամանով բացվող Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |