ՀԾ-Հաշվապահ համակարգը թույլ է տալիս Ստացված հարկային հաշիվները e-invoicing ծրագրից անմիջապես ներմուծել համակարգ` միևնույն տեղեկատվության երկու անգամ ձեռքով մուտքագրումից խուսափելու համար:
e-invoicing ծրագրից հարկային հաշիվների անմիջապես ՀԾ-Հաշվապահ համակարգ ներմուծման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Հաշվապահություն կամ e-invoicing ենթահամակարգից կատարել Ստացված հաշիվների ներմուծում գործողությունը (Հաշվապահություն ենթահամակարգ → Գործողություններ → Ստացված հաշիվների ներմուծում կամ e-invoicing ենթահամակարգ → Աշխատանք ստացված փաստաթղթերի հետ → Ստացված հաշիվների ներմուծում):
2. Դիալոգ պատուհանի Ներմուծել դաշտում նշել 1. e-invoicing(ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) և լրացնել ժամանակահատվածը: Հնարավոր է նշել նաև Մատակարարման ժամանակահատվածը: Հարկային հաշիվներ դրոշակը նշված լինելու դեպքում կներմուծվեն միայն Ստացված Հարկային հաշիվները, Հաշվարկային փաստաթղթեր դրոշակը նշված լինելու դեպքում` միայն Ստացված Հաշվարկային փաստաթղթերը: Սեղմել Կատարել:
3. Բացվող պատուհանում լրացնել e-Invoicing համակարգի օգտագործողը և գաղտնաբառը: ՀՎՀՀ դաշտը ավտոմատ լրացվում է Դրույթների Կազմակերպություն էջից: Սեղմել Մուտք:
4. Հայտնվում է հաշվետվություն ստացված հաշիվների ներմուծման վերաբերյալ.
5. Ներմուծված ստացված հաշիվների հետագա մշակումը կատարվում է Ստացված հաշիվների մատյանից:
6. Բերված փաստաթղթերը խմբագրման ենթակա են միայն Անվանացուցակ էջում: Այստեղ ավտոմատ կլրացվեն նյութական արժեքների (ծառայությունների) Ներքին կոդ և Անվանում դաշտերը, եթե Մատակարարի ապրանքացանկ տեղեկատուում գոյություն ունի համապատասխան տող: Անմիջապես փաստաթղթից կարելի է բացել Մատակարարի ապրանքացանկը` նույնանուն կոճակը սեղմելով:
Ցուցակում Տեղադրել կոդերը հրամանով կարելի է համապատասխանեցնել ապրանքների (ծառայությունների) կոդերը Նյութական արժեքներ (Ծառայություններ) տեղեկատուից` հիմք ընդունելով Արտաքին անվանում դաշտի արժեքը:
Իսկ այն նյութական արժեքները (ծառայությունները), որոնք չկան տեղեկատուում կարելի է անմիջապես այս պատուհանից ավելացնել դրանք` Ավելացնել նոր կոդեր հրամանի միջոցով:
7. Կոդ և Անվանում դաշտերի ավտոմատ չլրացվելու դեպքում` անհրաժեշտ է ընտրել համապատասխան նյութական արժեքի կամ ծառայության կոդը:
8. Լրացնելուց և Հիշելուց հետո փաստաթղթի կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա… հրամանը և ստեղծել Պահեստի մուտքի օրդեր փաստաթուղթը:
ՀԾ-Հաշվապահ համակարգը թույլ է տալիս նաև ստացված հաշիվները e-Invoicing ծրագրից արտահանել XML ֆորմատով և բեռնել համակարգ:
XML ֆայլի արտահանման և ՀԾ-Հաշվապահ համակարգ ներմուծման համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Հարկային հաշիվը XML արտահանելու համար անհրաժեշտ է e-invoicing ծրագրում նշել տվյալ փաստաթուղթը և սեղմել Արտահանել հրամանը:
2. Արտահանված փաստաթուղթը ՀԾ-Հաշվապահ համակարգ է ներմուծվում Ստացված հաշիվների ներմուծում հրամանի միջոցով (Հաշվապահություն ենթահամակարգ → Գործողություններ → Ստացված հաշիվների ներմուծում կամ e-Invoicing ենթահամակարգ → Աշխատանք ստացված փաստաթղթերի հետ → Ստացված հաշիվների ներմուծում):
3. Դիալոգ պատուհանի Ներմուծել դաշտում նշել 3. XML ֆայլ և Ներմուծվող ֆայլի ընտրություն դաշտում ընտրել համապատասխան XML ֆայլը:
4. Անցկացվում է գնորդի ՀՎՀՀ-ի և կազմակերպության ՀՎՀՀ-ի համապատասխանության ստուգում և հայտնվում է հաշվետվություն.
5. Ներմուծված հարկային հաշիվների հետագա մշակումը կատարվում է Ստացված հաշիվների մատյանից վերևում նշված եղանակով:
Կախված հաշվի տեսակից և Անվանացուցակ էջում տողերի համար ընտրված տեսակ դաշտի արժեքից` փաստաթղթերի հիման վրա կարելի է ստեղծել նաև հետևյալ փաստաթղթերը.
- Ստացված ծառայություն,