Ստացված հաշիվների ներմուծում հրամանի միջոցով կատարվում է էլեկտրոնային տեսքով ստացված հաշիվների ներմուծում ՀԾ-Հաշվապահ համակարգ` հետագա մշակման նպատակով:
Այս հրամանով բացվում է պատուհան, որտեղ Ներմուծել դաշտում 1. e-Invoicing(ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) նշելու և ժամանակահատված լրացնելու դեպքում ստացված հաշիվները անմիջապես e-invoicing համակարգից կներմուծվեն ծրագիր: 2. e-Invoicing(ուղիղ կապ) նշվում է e-invoicing համակարգի նախկին տարբերակի կիրառման դեպքում: 3. e-Invoicing(XML ֆայլ) նշելու դեպքում անհրաժեշտ է Ներմուծվող ֆայլի ընտրություն դաշտում նշել e-invoicing համակարգից արտահանված XML ֆորմատով ֆայլը կամ մատակարար կազմակերպության կողմից էլ. փոստով ուղարկված XML ֆորմատով ֆայլը:
Ներմուծված հաշիվների հետագա մշակումը կատարվում է Ստացված հաշիվների մատյանում: