Ատոմար ցուցանիշները, դրանք ձևավորող հատուկ ֆունկցիաներ

Ուղղորդիչ:  OLAP բանաձևեր, ֆունկցիաներ, ատոմար ցուցանիշներ >

Ատոմար ցուցանիշները, դրանք ձևավորող հատուկ ֆունկցիաներ

Previous pageReturn to chapter overviewNext page

 

«Ատոմար ցուցանիշները» հատուկ հնարավորություններ են, որոնք հիմնված են OLTP պահոցի վրա, որոց մեջ գրված արտահայտությունները կարող են արտահանվել OLAP հաշվետվությունների առանձին OLAP բանաձևերում օգտագործելու համար։ Ատոմար ցուցանիշներում օգտագործվում են «Ատոմար ցուցանիշները ձևավորող հատուկ ֆունկցիաները» , որոնք նույնպես հիմնված են OLTP պահոցի տվյալների վրա։ Դրանք հնարավոր է կիրառել նաև բանաձևերում և Excel միջավայրում։ Ատոմար ցուցանիշները առանձին OLAP արտահանելիս հաշվարկվում են և արտացոլվում AtmInd OLAP խմբում։ OLAP արտահանված ատոմար ցուցանիշներ կարելի է հաշվարկել Atm OLAP ֆունկցիայով։

 

OLTP համակարգում ատոմար ցուցանիշների միջոցով հնարավոր է առավել ամբողջական դարձնել Կենտրոնական բանկի ստանդարտ հաշվետվությունների ստացումը, ինչպես նաև ձևավորել մի շարք ներքին ցուցանիշներ: Ատոմար ցուցանիշները ձևավորող հատուկ ֆունկցիաները թույլ են տալիս կատարել բանաձևերի ձևավորում և ստանալ պահանջվող պայմաններին բավարարող տվյալներ: Ցուցանիշները կարելի է խմբավորել ըստ որևէ հատկանիշի: Օրինակ հետևյալ կերպ՝

 

_img22

 

Հնարավորություն է տրվում ատոմար ցուցանիշները արտահանել OLAP համակարգ: Արտահանումը կատարվում է ըստ այդ ստեղծված խմբերի: 

ԿԲ հաշվետվությունների ստացման և տվյալների լրացուցիչ խմբերի ձևավորման համար OLTP համակարգում օգտագործվում է ցուցանիշերի համակարգը:

 

ԿԲ  #9 և #18/1 հաշվետվությունների ամբողջական ստացման համար օգտագործվում են հատուկ ատոմար ցուցանիշներ` R9_?????", "R18_???": Ցուցանիշի կոդի վերջին երեք նիշը համապատասխանում է տվյալ հաշվետվության ծառի անհրաժեշտ հանգույցի կոդին:

 

Օրինակ` R9-20202` Բանկերի թղթակցային հաշիվներ:

 

Նշված ցուցանիշները հաշվետվությունների հաշվարկին մասնակցում են անմիջապես, առանց OLAP համակարգ արտահանվելու: 

Այլ կոդերով ատոմար ցուցանիշները օգտագործվում հիմնականում OLAP համակարգ արտահանման համար, որտեղ և հատուկ բանաձևերի միջոցով մասնակցում են հաշվետվությունների հաշվարկին:

 

Օրինակ`

"xxa" - առաջնակարգ ապահովված վարկեր

 

"xcc"  - պետական արժեթղթեր

 

 

OLTP համակարգում բոլոր ատոմար ցուցանիշերը բերվում են հետևյալ պատուհանի տեսքով`

_img23

Այս պատուհանում անհրաժեշտ տողը մկնիկի աջ ստեղնի միջոցով կարելի է ջնջել, խմբագրել, պատճենել կամ ավելացնել նորը, կատարել ցուցանիշների հաշվարկ:

Ատոմար ցուցանիշի պատուհանը ունի հետևյալ տեսքը`

 

_img24
 

Այս պատուհանում լրացվում են ցուցանիշի կոդը, անվանումը, խումբը, OLAP արտահանման հատկանիշը: «Բանաձև» դաշտը լրացվում է հատուկ ֆունկցիաների միջոցով:

 

Անհրաժեշտության դեպքում ատոմար ցուցանիշները կարող են արտահանվել OLAP համակարգ` ցուցանիշի «Արտահանում» դաշտում նշում կատարելով: Կարելի է "Insert" ստեղնով նշել արտահանմանը ենթակաները և մկնիկի աջ ստեղնի միջոցով նրանց բոլորին վերագրել «ՕԼAP արտահանում (այո)» հատկանիշը: 

 

_img25_zoom107

Արտահանմանը ենթակա ցուցանիշները պետք է նկարագրված լինեն «Ատոմար ցուցանիշներ» ծառում («OLAP խմբերի ծառեր») որպես հանգույց` միևնույն կոդով:

 

_img26

 

 


Տե՛ս նաև

 

ASIF

AvCurRate

AvRBP

AvROP

CChessAA

CChessAP

Chess

Chessap

Chessbp

Chesscp

Countbp

Countcp

CurRate

CurRBP

F

FB (Flow of Balance accounts)

FBP (Flow of Balance Personal accounts)

FO ( Flow of off-balance accounts )

FOP(Flow of off-balance Personal accounts)

GetPar

RB ( Remainder of Balance account )

RBMAX

RBMIN

RBP (Remainder of Balance Personal account)

RCli ( Remainder of Clients account )

RMaxCli (Maximal Remainder of Clients account)

RO ( Remainder of Off-balance account )

ROP ( Remainder of Off-balance Personal account )

VarG

 

 

 

© 2019 Հայկական Ծրագրեր