Հաշվարկում է հաշվեկշռային հաշիվների տակ բացված մեկ հաճախորդի անձնական հաշիվների առավելագույն մնացորդը (հասանելի մնացորդը)։ Կարող է օգտագործվել նաև անմիջապես OLAP համակարգից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
RMaxCli (BalAcntList, [BalNum], [rDate], [bRelLowLimit])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
BalAcntlist |
(Պարտադիր պարամետր), վերջին մակարդակի հաշվեկշռային հաշիվներ։ Կարելի է նշել մի քանի հաշիվ։ |
BalNum |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ Հնարավոր արժեքներն են՝ "B1","B2","B3"։ |
rDate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ ,որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը (հասանելի մնացորդը)։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթվի դրությամբ։ |
bRelLowLimit |
(Ոչ պարտադիր պարամետր) Պարամետրը կարող է ընդունել "0" կամ "1" արժեք: "0" արժեքի դեպքում բանաձևը վերադարձնելու է հաշվի մնացորդը, իսկ "1" արժեքի դեպքում մնացորդների փոխարեն վերցվելու են դրանց հասանելի մնացորդները (հաշվի է առնվելու հաշվի ստորին սահմանը): Պարամետրը չլրացնելու դեպքում բանաձևերը հաշվարկվելու են այնպես, ինչպես "0" արժեքի դեպքում: |
Оրինակ`
1.Այս օրինակում հաշվարկվում է "103,101" հաշվի տակ բացված մեկ հաճախորդին պատկանող հաշիվների առավելագույն մնացորդը` "01/10/13" դրությամբ։
RMaxCli("103,101",,"01/10/13")