Վերադարձնում է ցանկացած մակարդակի ետհաշվեկշռային հաշիվների գումարային շրջանառությունը։
Ֆունկցիոնալ նկարագրություն
FO(BalAcntList , DBCR [,Date1] [,Date2] [,SKV])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
BalAcntList |
(Պարտադիր պարամետր), ցանկացած մակարդակի ետհաշվեկշռային հաշվի համար։ Պարամետրի օրինակներ՝ |
DBCR |
(Պարտադիր պարամետր), պարամետրի հնարավոր արժեքներն են՝ |
Parbalnum |
(Պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ |
RDate1 |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթիվը։ |
RDate2 |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթիվը։ |
SKV |
(Ոչ պարտադիր պարամետր),հնարավոր արժեքներն են՝ |
AcsBranch |
(Ոչ պարտադիր պարամետր): Ետհաշվեկշռային հաշիվների գրասենյակի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։ |
---|---|
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր),ցույց է տալիս, թե որ արժույթով հաշվարկել շրջանառությունը։ Եթե SKV և CalcCurCode նույն արժույթն են, ապա միանգամից հաշվարկվում է արժութային շրջանառությունը, հակառակ դեպքում հաշվարկը կատարվում է կռոսս-կուրսով։ |
Оրինակ`
1.Այս օրինակում վերադարձվում է "80000" հաշվի մուտքի ծավալը "01/01/13"-ից մինչ "01/01/14"։
FO("80000","D","B1","01/01/13","01/01/14")
2.Այս օրինակում վերադարձվում է "9011" հաշվի ելքի ծավալը ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված ամսաթվերի դրությամբ՝ազատ փոխարկելի արտարժույթի մասով դրամական արտահայտությամբ։
FO("9011","K",,,,"1")