OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է արժույթի միջին փոխարժեքը որոշակի ժամանակահատվածի կտրվածքով։
Ֆունկցիոնալ նկարագրություն
AvCurRate( CurrencyCode, [DateFirst], [DateLast], [UnitCount] )
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
CurrencyCode |
(Պարտադիր պարամետր)։ Արժույթի ներքին կոդը, որի միջին փոխարժեքը անհրաժեշտ է հաշվարկել։ |
DateFirst |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
DateLast |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված վերջնական ամսաթիվը։ |
UnitCount |
(Ոչ պարտադիր պարամետր) Միավորների քանակ։ Լրացված լինելու դեպքում բանաձևը հաշվարկում է սահմանված միավորների դրամային արժեքը միջին փոխարժեքով։ |
Օրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է 02/02/13-ից մինչ 02/04/13թ. դոլարի (“001”) միջին փոխարժեքով 200 դոլարի դրամային համարժեքը։
AvCurRate("001","02/02/13","02/04/13",200)