Վերադարձնում է ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվների գումարային թղթակցությունը։
Ֆունկցիոնալ նկարագրություն
Chess(BalAcntListDB ,BalAcntListCR, BalNum, CurDB, CurCr, [DateFirst] [DateLast], [AcsBranchOp] )
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
BalAcntListDB |
(Պարտադիր պարամետր), դեբետավորվող ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվների համարներ։ |
BalAcntListCR |
(Պարտադիր պարամետր), կրեդիտագրվող ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվների համարներ։ |
BalNum |
(Ոչ պարտադիր պարամետր): (Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ |
CurDB |
(Ոչ պարտադիր պարամետր): Դեբետ հաշվի արժույթը |
CurCr |
(Ոչ պարտադիր պարամետր): Կրեդիտ հաշվի արժույթը |
DateFirst |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթիվը։ |
DateLast |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթիվը։ |
AcsBranchOp |
(Ոչ պարտադիր պարամետր) Գործառնական գրասենյակի կոդը: |
Օրինակ`
1.Այս օրինակում վերադարձվում է "331" ենթաբաժնի հաշիվների դեբետային թղթակցությունը "1010" և "1411" հաշիվների հետ "01/01/01"-ից մինչ "01/04/01"։
Chess ("331","1010,1411","01/01/13","01/04/13")
2.Այս օրինակում վերադարձվում է "3313" հաշվի կրեդիտային թղթակցությունը "3513" հաշվի հետ՝ ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված ամսաթվերի դրությամբ։
Chess ("3313","3513")