Վերադարձնում է ետհաշվեկշռային անձնական հաշիվների գումարային մնացորդ (հասանելի մնացորդ)։
Ֆունկցիոնալ նկարագրություն
ROP(BalanceAccount, PersAcntList, [BalNum], [rDate], [Cur], [bRelLowLimit], [CurCode])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
BalaceAccount |
(Պարտադիր պարամետր), ետհաշվեկշռի ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվ։ Պարամետրի օրինակներ՝ |
PersAcntList |
(Պարտադիր պարամետր), անձնական հաշվեկշռային հաշիվների ոչ դատարկ ցուցակ։ Կարելի է նշել նաև հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ |
BalNum |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ |
rDate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ ,որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը (հասանելի մնացորդը)։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթվի դրությամբ։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ Պարամետրում կարելի է սահմանել նաև "Q" արժեքը, որը կվերադարձնի ետհաշվեկշռային հաշվի քանակային մնացորդը: |
bRelLowLimit |
(Ոչ պարտադիր պարամետր) Պարամետրը կարող է ընդունել "0" կամ "1" արժեք: "0" արժեքի դեպքում բանաձևը վերադարձնելու է հաշվի մնացորդը, իսկ "1" արժեքի դեպքում մնացորդների փոխարեն վերցվելու են դրանց հասանելի մնացորդները (հաշվի է առնվելու հաշվի ստորին սահմանը): Պարամետրը չլրացնելու դեպքում բանաձևերը հաշվարկվելու են այնպես, ինչպես "0" արժեքի դեպքում: |
CurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Ցույց է տալիս, որ արժույթով հաշիվները վերցնել։ |
---|
Оրինակ`
1. Այս օրինակում վերադարձվում է "9111" հաշվեկշռային հաշվին պատկանող "1111111" անձնական հաշվի մնացորդը "15/01/13"-ի դրությամբ։
ROP("9111","1111111",,"15/01/13")
2․ Այս օրինակում վերադարձվում է "9111" հաշվեկշռային հաշվին պատկանող "1111111" անձնական հաշվի քանակային մնացորդը "15/08/19"-ի դրությամբ ROP("9111","1111111","15/08/19","Q")