Վերադարձնում է անձնական հաշիվների գումարային թղթակցությունը։
Ֆունկցիոնալ նկարագրություն
Chessbp(PersAcntList , PersAcntList2, TypeOper, ShowRvl, ShowPrc, BegDate, EndDate, CalcCurCode, DocsBranch)
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
PersAcntList |
(Պարտադիր պարամետր), դեբետավորվող անձնական հաշիվների համարներ։Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ |
PersAcntList2 |
(Պարտադիր պարամետր), կրեդիտագրվող անձնական հաշիվների համարներ։Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ |
TypeOper |
(Ոչ պարտադիր պարամետր), գործառնության տեսակ։ |
ShowRvl |
(Ոչ պարտադիր պարամետր), վերագնահատման գործողություն։ |
ShowPrc |
(Ոչ պարտադիր պարամետր), տոկոսի հաշվարկ։ |
BegDate |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթիվը։ |
EndDate |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթիվը։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Թույլ է տալիս հաշիվների ցուցակից առանձնացնել միայն որոշակի արժույթով հաշիվների մնացորդները։ Պարամետրի օրինակ՝ "001" – հաշիվների ցուցակից հաշվարկել միայն USD-ով հաշիվների միջին մնացորդները` դրամային փոխարժեքով։ |
DocsBranch |
(Ոչ պարտադիր պարամետր): Փաստաթղթի գրասենյակի կոդն է։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։ |
Օրինակ`
1.Այս օրինակում վերադարձվում է "0125698" անձնական հաշվի ամբողջ դեբետային թղթակցությունը "1011021" և "1031254" հաշիվների հետ "01/01/13"-ից մինչ "01/04/13"։
Chessbp ("0125698","1011021,1031254",,,,"01/01/13","01/04/13")
2.Այս օրինակում վերադարձվում է "331?????" հաշիվների կրեդիտային թղթակցությունը "4041????" հաշիվների հետ՝ ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված ամսաթվերի դրությամբ (միայն MSC տեսակի գործառնությունները)։
Chessbp ("331?????","4041????","MSC")