CurRBP

Ուղղորդիչ:  OLAP բանաձևեր, ֆունկցիաներ, ատոմար ցուցանիշներ > Ատոմար ցուցանիշները, դրանք ձևավորող հատուկ ֆունկցիաներ >

CurRBP

Previous pageReturn to chapter overviewNext page

 

ՀԾ-Բանկ 4.0 OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է անձնական հաշվի արժութային մնացորդը:

 

 

Ֆունկցիոնալ նկարագրություն

CurRBP (PersAcntList, [rDate],[ bRelLowLimit])

 

Պարամետր

Նկարագրություն

PersAcntList

(Պարտադիր պարամետր) Անձնական հաշվի համար։ Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ Անիմաստ է ցուցակում նշել տարբեր արժույթներ ունեցող հաշիվներ, քանի որ այդ դեպքում կվերադարձվի տարբեր արժութայնություն ունեցող հաշվների արժութային մնացորդների կամ հասանելի մնացորդների գումարները:

 
Պարամետրի օրինակներ՝ "01565001471", "1411???????, 103104587"։

rDate

(Ոչ պարտադիր պարամետր) Ամսաթիվ, որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը կամ հասանելի մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է "Հաշվարկման պարամետրեր"-ում նշված "Ընթացիկ ամսաթվի" դրությամբ։

bRelLowLimit

(Ոչ պարտադիր պարամետր) Պարամետրը կարող է ընդունել "0" կամ "1" արժեք: "0" արժեքի դեպքում բանաձևը վերադարձնելու է հաշվի մնացորդը, իսկ "1" արժեքի դեպքում մնացորդների  փոխարեն վերցվելու են դրանց հասանելի մնացորդները (հաշվի է առնվելու հաշվի ստորին սահմանը): Պարամետրը չլրացնելու դեպքում բանաձևերը հաշվարկվելու են այնպես, ինչպես "0" արժեքի դեպքում:

 

Օրինակ`

 

Այս օրինակում հաշվարկվում է «16490080251» հաշվի արժութային մնացորդը «01/12/13» դրությամբ:

CurRBP("16490080251","01/12/13")