RCli ( Remainder of Clients account )

Ուղղորդիչ:  OLAP բանաձևեր, ֆունկցիաներ, ատոմար ցուցանիշներ > Ատոմար ցուցանիշները, դրանք ձևավորող հատուկ ֆունկցիաներ >

RCli ( Remainder of Clients account )

Previous pageReturn to chapter overviewNext page

 

Վերադարձնում է ցանկացած մակարդակի հաշվեկշռային և հետհաշվեկշռային հաշիվների մնացորդների կամ հասանելի մնացորդների (հաշվի կառնվի հաշվի ստորին սահմանը) տարբերությունը։ Ընդ որում մնացորդների համեմատումը կատարվում է ըստ յուրաքանչյուր հաճախորդի։

 

Ֆունկցիոնալ նկարագրություն

RCli(CalcMode ,BalAcntlist1, BalAcntlist2, CliCod, Date, CurCodes, AdjustSameCurOnly, [bRelLowLimit])

 

Պարամետր

Նկարագրություն

CalcMode

"1"

եթե BalAcntlist1 պարամետրում նշված հաշիվների մնացորդը (հասանելի մնացորդը) փոքր է BalAcntlist2 պարամետրում նշված հաշիվների  մնացորդից (հասանելի մնացորդից),վերադարձվում է 0, հակառակ դեպքում հաշվարկվում է BalAcntlist1 - BalAcntlist2 հաշիվների մնացորդների (հասանելի մնացորդների) տարբերությունը դրամային արտահայտությամբ։ Մնացորդների համեմատումը կատարվում է յուրաքանչյուր հաճախորդի գծով։

"2"

եթե BalAcntlist1 պարամետրում նշված հաշիվների մնացորդը (հասանելի մնացորդը) փոքր է BalAcntlist2 պարամետրում նշված հաշիվների  մնացորդից (հասանելի մնացորդից), վերադարձվում է BalAcntlist1 պարամետրում սահմանված հաշիվների մնացորդը (հասանելի մնացորդը), հակառակ դեպքում հաշվարկվում է BalAcntlist2 պարամետրում սահմանված հաշիվների մնացորդը (հասանելի մնացորդը) դրամային արտահայտությամբ։ Մնացորդների համեմատումը կատարվում է յուրաքանչյուր հաճախորդի գծով։

"3"

հաշվարկվում է BalAcntlist1 - BalAcntlist2 տարբերությունը դրամային արտահայտությամբ՝ անկախ BalAcntlist1 և BalAcntlist2 պարամետրերում սահմանված հաշիվների մնացորդների (հասանելի մնացորդների) մեծությունից։ Մնացորդների հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր հաճախորդի գծով։

BalAcntlist1

(Պարտադիր պարամետր), ցանկացած մակարդակի ՀՊ հաշիվներ։ Կարելի է նշել մի քանի հաշիվ։
Պարամետրի օրինակներ`
"103","3321,3521"

BalAcntlist2

(Ոչ պարտադիր պարամետր), ցանկացած մակարդակի ՀՊ հաշիվներ։ Կարելի է նշել մի քանի հաշիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկում է միայն BalAcntlist1 պարամետրի արժեքը։
Պարամետրի օրինակներ`
"301","3311"

CliCod

(Ոչ պարտադիր պարամետր), հաճախորդի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր հաճախորդների համար։

RDate

(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ ,որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը (հասանելի մնացորդը)։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթվի դրությամբ։

CurCodes

Ոչ պարտադիր պարամետր է: Լրացվում է BalAcntlist1 և

BalAcntlist2 պարամետրերում նշված հաշիվների մնացորդների արժույթը: Կարելի է լրացնել նաև մեկից ավելի արժույթներ:  

Պարամետրի օրինակներ`

“001”, ”050”, ”001,003,006”, “1”

AdjustSameCurOnly

Ոչ պարտադիր պարամետր է: Լրացվում է 0 կամ 1 արժեքը: 0 արժեքի դեպքում BalAcntlist1 և BalAcntlist2 պարամետրերի արժեքները հաշվարկվում են CurCodes պարամետրում նշված արժույթների գումարային արտահայտությամբ, հետո նոր կատարվում է BalAcntlist1 և BalAcntlist2 պարամետրերի արժեքների համեմատությունը, իսկ 1 արժեքի դեպքում համեմատությունը կատարվում է յուրաքանչյուր արտարժույթի գծով առանձին:

Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է  0 արժեքով:

bRelLowLimit

(Ոչ պարտադիր պարամետր) Պարամետրը կարող է ընդունել "0" կամ "1" արժեք: "0" արժեքի դեպքում բանաձևը վերադարձնելու է հաշվի մնացորդը, իսկ "1" արժեքի դեպքում մնացորդների  փոխարեն վերցվելու են դրանց հասանելի մնացորդները (հաշվի է առնվելու հաշվի ստորին սահմանը): Պարամետրը չլրացնելու դեպքում բանաձևերը հաշվարկվելու են այնպես, ինչպես "0" արժեքի դեպքում:

 

 

Оրինակ`

 

1. Այս օրինակում հաշվարկվում է 00000175 հաճախորդին պատկանող 001 և 050 արժույթներով 33 կարգի հաշիվների մնացորդների և 001 ու 050 արժույթներով 30 կարգի հաշիվների մնացորդների տարբերությունը, եթե այդ տարբերությունը դրական է, հակառակ դեպքում վերադարձվում է 0:

Rcli(1,"33","30","00000175",,"001,050")

 

2. Այս օրինակում, եթե 00044525 հաճախորդին պատկանող առաջին խմբի արտարժույթներով 1020000 կարգի հաշիվների մնացորդը մեծ է այդ հաճախորդին պատկանող առաջին խմբի արտարժույթներով 3000200 կարգի հաշիվների մնացորդից, ապա հաշվարկվում է դրանց տարբերությունը, հակառակ դեպքում վերադարձվում է 0:

Rcli(1,"1020000","3000200","00044525",,"1")