OLAP բանաձևեր, ֆունկցիաներ, ատոմար ցուցանիշներ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

OLAP բանաձևեր, ֆունկցիաներ, ատոմար ցուցանիշներ

Previous pageReturn to chapter overviewNext page

 

ՀԾ-Բանկ համակարգի OLAP ենթահամակարգում հաշվետվությունների նկարագրության համար օգտագործվում են հետևյալ հնարավորությունները`

 

OLAP Ֆունկցիաներ

Ատոմար ցուցանիշներ, դրանք ձևավորող հատուկ ֆունկցիաներ

OLAP Բանաձևեր

Օգտագործողի կողմից նկարագրվող բանաձևերy ՀԾ-Բանկում։

 

 

«OLAP Բանաձևերը» OLAP-ի հատուկ հնարավորություններ են հաշվետվությունների հաշվարկման և Excel-ում դրանց վերջնական լրացման համար։ Բանաձևում հնարավոր է օգտագործել OLAP ֆունկցիաներ, Ատոմար ցուցանիշները ձևավորող ֆունկցիաներ, օգտագործողի կողմից նկարագրվող բանաձևեր։ OLAP բանաձևերը կարելի է օգտագործել անմիջապես Excel միջավայրում, կամ այլ բանաձևի մեջ` կիրառելով Execf ֆունկցիան։

 

« OLAP Ֆունկցիաները» OLAP-ի հատուկ ֆունկցիաներ են, որոնք հաշվարկվում են OLAP պահոց արտահանված որևէ խմբի տվյալների հիման վրա։ Դրանք կարելի է օգտագործել և՛ ՀԾ-Բանկ համակարգում OLAP բանաձևերի մեջ, և՛ Excel միջավայրում։

 

«Ատոմար ցուցանիշները» հատուկ հնարավորություններ են, որոնք հիմնված են OLTP պահոցի վրա, որոնց մեջ գրված արտահայտությունները կարող են արտահանվել OLAP հաշվետվությունների առանձին OLAP բանաձևերում օգտագործելու համար։ Ատոմար ցուցանիշներում օգտագործվում են «Ատոմար ցուցանիշները ձևավորող հատուկ ֆունկցիաները» , որոնք նույնպես հիմնված են OLTP պահոցի տվյալների վրա։ Դրանք հնարավոր է կիրառել նաև բանաձևերում և Excel միջավայրում։ Ատոմար ցուցանիշները առանձին OLAP արտահանելիս հաշվարկվում են և արտացոլվում AtmInd OLAP խմբում։ OLAP արտահանված ատոմար ցուցանիշներ կարելի է հաշվարկել Atm OLAP ֆունկցիայով։

 

«Օգտագործողի կողմից նկարագրվող բանաձևեր» ստեղծվում են օգտագործողի կողմից` հիմնվելով Օգտագործողի նկարագրվող OLAP խմբերի վրա և կարող են հաշվարկվել նաև Excel միջավայրում։

 

 


Տե՛ս նաև

Բանաձևեր

 

OLAP Ֆունկցիաներ

 

Ատոմար ցուցանիշները ձևավորող հատուկ ֆունկցիաներ

 

Օգտագործողի կողմից նկարագրվող բանաձևեր

 

 

 

© 2019 Հայկական Ծրագրեր