Հաշվարկում է անձնական հաշվի կամ հաշիվների միջին մնացորդ։
Ֆունկցիոնալ նկարագրություն
AvRBP (PersAcntList, [RDate1], [RDate2], [CalcCurCode])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
PersAcntList |
(Պարտադիր պարամետր), անձնական հաշվի համար։ Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ |
RDate1 |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
RDate2 |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված վերջնական ամսաթիվը։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Թույլ է տալիս հաշիվների ցուցակից առանձնացնել միայն որոշակի արժույթով հաշիվների մնացորդները։ Պարամետրի օրինակ՝ "001" – հաշիվների ցուցակից հաշվարկել միայն USD-ով հաշիվների միջին մնացորդները` դրամային փոխարժեքով։ |
Օրինակ`
Այս օրինակում վերադարձվում է "0258947010" հաշվի միջին մնացորդը "01/07/13"-ից "01/08/13" դրությամբ։
AvRBP("0258947010","01/07/13","01/08/13")