OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է ատոմար ցուցանիշների մնացորդը` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված AtmInd խմբից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
Atm ( RepNodeList, [Branch], [DateFirst], [CalcCurCode] )
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
RepNodeList |
(Պարտադիր պարամետր)։ Ատոմար ցուցանիշերի կոդ։ Կարելի է նշել մի քանի կոդ։ Պարամետրի օրինակներ՝ "XXA", "XXA,XXB"։ |
Branch |
(Ոչ պարտադիր պարամետր), մասնաճյուղերի կամ նրանց խմբերի կոդեր։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար։ |
DateFirst |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է "Հաշվարկման պարամետրեր"-ում նշված "Ընթացիկ ամսաթվի" դրությամբ։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Թույլ է տալիս հաշիվների ցուցակից առանձնացնել միայն որոշակի արժույթով հաշիվների մնացորդները։ Պարամետրի օրինակ՝ "001" – հաշիվների ցուցակից հաշվարկել միայն USD-ով հաշիվների միջին մնացորդները` դրամային փոխարժեքով։ |
Օրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է "XA" և "XXB" ատոմար ցուցանիշերի մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար նշված սկզբնական ամսաթվի դրությամբ։
Atm("XA,XXB")