Հաշվարկում է անձնական հաշիվների գումարային թղթակցությունների քանակ։ Կարող է օգտագործվել նաև անմիջապես OLAP համակարգից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
Countbp(PersAcntList, PersAcntList2, TypeOper, ShowRvl, ShowPrc, BegDate, EndDate, CalcCurCode, DocsBranch) շ
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
PersAcntList |
(Պարտադիր պարամետր), դեբետավորվող անձնական հաշիվների համարներ։Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ |
PersAcntList2 |
(Պարտադիր պարամետր), կրեդիտագրվող անձնական հաշիվների համարներ։Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ |
TypeOper |
(Ոչ պարտադիր պարամետր), գործառնության տեսակ։ |
ShowRvl |
(Ոչ պարտադիր պարամետր), վերագնահատման գործողություն։ |
ShowPrc |
(Ոչ պարտադիր պարամետր), տոկոսի հաշվարկ։ |
BegDate |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթիվը։ |
EndDate |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթիվը։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Թույլ է տալիս հաշիվների ցուցակից առանձնացնել միայն որոշակի արժույթով հաշիվների մնացորդները։ Պարամետրի օրինակ՝ "001" – հաշիվների ցուցակից հաշվարկել միայն USD-ով հաշիվների միջին մնացորդները` դրամային փոխարժեքով։ |
DocsBranch |
(Ոչ պարտադիր պարամետր): Փաստաթղթի գրասենյակի կոդն է։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։ |
Օրինակ`
1.Այս օրինակում հաշվարկվում է "0025698" անձնական հաշվի ամբողջ դեբետային թղթակցությունների քանակը "1011021" և "1031254" հաշիվների հետ "01/10/13"-ից մինչ "01/11/13"։
Countbp ("0025698","1011021,1031254",,"01/10/01","01/11/01")
2.Այս օրինակում հաշվարկվում է "3054?????" հաշիվների դեբետային թղթակցությունների քանակը "09511????" հաշիվների հետ՝ ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված ամսաթվերի դրությամբ (միայն MSC տեսակի գործառնությունները)։
Countbp ("3054?????","09511????","MSC")