Հաշվարկում է անձնական հաշիվների գումարային թղթակցությունը կամ գումարային թղթակցությունների քանակը անձնական հաշիվների հետ` նշելով անձնական հաշվի դեբետային կամ կրեդիտային շրջանառությունը։
Ֆունկցիոնալ նկարագրություն
CChessAA(PercList1 , DbKr , PercList2, Currency, SumOrCount, TypeOper, BegDate, EndDate)
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
PercList1 |
(Պարտադիր պարամետր), անձնական հաշիվների համարներ։Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "*" կամ "?" սիմվոլը։ |
DbKr |
(Պարտադիր պարամետր), պարամետրի հնարավոր արժեքներն են՝ |
PercList2 |
(Պարտադիր պարամետր), կրեդիտագրվող անձնական հաշիվների համարներ։Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "*" կամ "?" սիմվոլը։ |
Currency |
(Ոչ պարտադիր պարամետր): Լրացվում է թղթակցության արժույթը կամ դրամ (000): Արդյունքում համակարգը հաշվում է թղթակցության գումարը թղթակցության արժույթով կամ համարժեք ՀՀ դրամով: Եթե արժույթը դրամ չէ նշված, ապա վերադարձվում է հենց այդ արժույթով կատարված շրջանառությունը: Պարամետրն աշխատում է միայն SumOrCount պարամետրի «S» արժեքի դեպքում: |
SumOrCount |
(Ոչ պարտադիր պարամետր): Հնարավոր արժեքներն են. «S» - այս արժեքի դեպքում հաշվարկվում է գումարային թղթակցությունը, «C» - այս արժեքի դեպքում հաշվարկվում է գումարային թղթակցությունների քանակը: Պարամետրի դատարկ արժեք դեպքում վերցվում է «S» արժեքը: |
TypeOper |
(Ոչ պարտադիր պարամետր), գործառնության տեսակ։ |
BegDate |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթիվը։ |
EndDate |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթիվը։ |
Oրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է «16410080250» անձնական հաշվի դեբետային գումարային թղթակցությունը «02304310450» անձնական հաշվի հետ թղթակցությանն արժույթով 01/06/13-ից մինչ 24/08/13թ.:
CChessAA("16410080250","D","02304310450","050","S",,"01/06/13","24/08/13")