Վերադարձնում է ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվների գումարային շրջանառությունը։
Ֆունկցիոնալ նկարագրություն
FB(BalAcntList , DBCR [,Date1] [,Date2] [,SKV],[ AcsBranch],[CalcCurCode])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
BalAcntList |
(Պարտադիր պարամետր), ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշվի համար։ Պարամետրի օրինակներ՝ |
DBCR |
(Պարտադիր պարամետր), պարամետրի հնարավոր արժեքներն են՝ |
Parbalnum |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ |
RDate1 |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթիվը։ |
RDate2 |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթիվը։ |
SKV |
(Ոչ պարտադիր պարամետր),հնարավոր արժեքներն են՝ |
AcsBranch |
(Ոչ պարտադիր պարամետր): Հաշիվների գրասենյակի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր),ցույց է տալիս, թե որ արժույթով հաշվարկել շրջանառությունը։ Եթե SKV և CalcCurCode նույն արժույթն են, ապա միանգամից հաշվարկվում է արժութային շրջանառությունը, հակառակ դեպքում հաշվարկը կատարվում է կռոսս-կուրսով։ |
Օրինակ`
1.Այս օրինակում վերադարձվում է առաջին հաշվային պլանով "10" հաշվի դեբետային շրջանառությունը` "01/01/13"-ից մինչ "01/04/14"-ը եվրոյով։
FB("10","D","B1","01/01/13","01/04/14","050")
2.Այս օրինակում վերադարձվում է "33" հաշվի կրեդիտային շրջանառության սահմանափակ փոխարկելի արտարժույթի մասը դրամական արտահայտությամբ՝ ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված ամսաթվերի դրությամբ։
FB("33","K",,,,"2")