Վերադարձնում է անձնական հաշվի կամ հաշիվների գումարային մնացորդը կամ հասանելի մնացորդը։
Ֆունկցիոնալ նկարագրություն
RBP(PersAcntList , [rDate], [bRelLowLimit], [CurCode])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
PersAcntList |
(Պարտադիր պարամետր) Անձնական հաշվի համար։ Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ Պարամետրի օրինակներ՝ "01565011471", "1411???????, 103104587"։ |
rDate |
(Ոչ պարտադիր պարամետր) Ամսաթիվ, որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը կամ հասանելի մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթվի դրությամբ։ |
bRelLowLimit |
(Ոչ պարտադիր պարամետր) Պարամետրը կարող է ընդունել "0" կամ "1" արժեք: "0" արժեքի դեպքում բանաձևը վերադարձնելու է հաշվի մնացորդը, իսկ "1" արժեքի դեպքում մնացորդների փոխարեն վերցվելու են դրանց հասանելի մնացորդները (հաշվի է առնվելու հաշվի ստորին սահմանը): Պարամետրը չլրացնելու դեպքում բանաձևերը հաշվարկվելու են այնպես, ինչպես "0" արժեքի դեպքում: |
CurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Ցույց է տալիս, որ արժույթով հաշիվները վերցնել։ Վերադարձնում է միայն դրամային մնացորդը: |
---|
Оրինակ`
1.Այս օրինակում վերադարձվում է "0258947010" հաշվի մնացորդը "01/07/13" դրությամբ։
RBP("0258947010","01/07/13")