Առևտրային գործակալներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Առևտրային գործակալներին վերաբերող >

Առևտրային գործակալներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է առևտրային գործակալների ցուցակը։ Առևտրային գործակալ համարվում են ՇԶՊ-ները, առաքիչները, սուպերվայզերները, մերչանդայզերները, թիմ լիդերները և այլն։

Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Առևտրային գործակալներ երկխոսության պատուհանը, որի Ընդհանուր էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Առևտրային գործակալի կոդը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ կոդով առևտրային գործակալը, հակառակ դեպքում՝ բոլոր առևտրային գործակալները։

Անվանում

Առևտրային գործակալի անվանումը։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում են միայն տվյալ անվանումով, հակառակ դեպքում՝ բոլոր առևտրային գործակալները։

Ցույց տալ նաև ազատվածներին

Ստուգավանդակը նշելու դեպքում տեղեկատուում կընդգրկվեն նաև ազատված առևտրային գործակալները:

 

Մանրամասն էջն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Պատմություն

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ ավելանում են Ստեղծող, Ստեղծման ամսաթիվ, Վերջին խմբագրող և Վերջին խմբագրման ամսաթիվ սյուները։

 

Նոր տեղեկատուի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Առևտրային գործակալ պատուհանի միջոցով, որը, օգտագործվող պարամետրերից կախված, կարող է բաղկացած լինել մինչև 9՝ Վաճառքի գոտիներ, Բաժիններ, Հասանելի առաքիչներ, Ավտոմեքենաներ, Նախընտրելի ապրանքներ, Հասանելի ապրանքներ, Հասանելի փաստաթղթերի վաճառքի գոտիներ, Ինտեգրում այլ համակարգի հետ, Լրացուցիչ էջերից:

Տեղեկատուի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Առևտրային գործակալի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Առևտրային գործակալի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Օգտագործող

Առևտրային գործակալի օգտագործողը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Օգտագործողներ բաժնում սահմանված այն արժեքները, որոնց համար նույն ենթահամակարգի Տվյալների պահոցներ բաժնում օգտագործողին տրված է տվյալ պահոցի Շարժական սարքեր ենթահամակարգին հասանելիություն։

Սարքի նույնականացման համար

Տվյալ Առևտրային գործակալի շարժական սարքի նույնականացման համարը։ Յուրաքանչյուր շարժական սարքի յուրահատուկ կոդն է։

Ազատված է

Ստուգավանդակը նշելու դեպքում Առևտրային գործակալը կհամարվի ազատված և մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ ընտրման ցուցակում չի առաջարկվի:

 

Վաճառքի գոտիներ էջի տեսքը հետևյալն է.

 

SAgentSAreas

 

Պարտադիր լրացվող Վաճառքի գոտիներ էջում լրացվում են Առևտրային գործակալին հասանելի Վաճառքի գոտիները։ Կարող է ընդունել արժեքներ Վաճառքի գոտիներ տեղեկատուից։ Որոշ փաստաթղթերում Առևտրային գործակալ դաշտը լրացնելիս Վաճառքի գոտի դաշտում ավտոմատ կերպով կլրացվի Հիմնական նշիչով նշված Վաճառքի գոտին։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Բաժիններ էջի տեսքը հետևյալն է.

 

SAgentDivisions

 

Պարտադիր լրացվող Բաժիններ էջում լրացվում են Առևտրային գործակալին հասանելի Բաժինները։ Էջը տեսանելի է Դրույթներ Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված լինելու դեպքում։ Կարող է ընդունել արժեքներ Բաժիններ տեղեկատուից: Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Հասանելի առաքիչներ էջի տեսքը հետևյալն է.

 

SAgentVAgents

 

Հասանելի առաքիչներ էջում լրացվում են Առևտրային գործակալին հասանելի առաքիչները։ Կարող է ընդունել արժեքներ Առևտրային գործակալներ տեղեկատուից: Որոշ փաստաթղթերում Առևտրային գործակալ դաշտը լրացնելիս Առաքիչ դաշտում ավտոմատ կերպով կլրացվի Հիմնական նշիչով նշված Հասանելի առաքիչը։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Ավտոմեքենաներ էջի տեսքը հետևյալն է․

 

SAgentCars

 

Ավտոմեքենաներ էջում լրացվում են Առևտրային գործակալին հասանելի ավտոմեքենաները։ Կարող է ընդունել արժեքներ Ավտոմեքենաներ տեղեկատուից: Որոշ փաստաթղթերում Առաքիչ դաշտը լրացնելիս Առաքիչ դաշտում ավտոմատ կերպով կլրացվի Հիմնական նշիչով նշված Ավտոմեքենան։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Նախընտրելի ապրանքներ էջի տեսքը հետևյալն է․

 

SAgentPrefProd

 

Նախընտրելի ապրանքներ էջում հնարավոր է տվյալ Առևտրային գործակալի համար սահմանել շարժական մասում փաստաթղթերի ապրանքների հավաքման պատուհանում ապրանքների ցանկալի հաջորդականությունը։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Հասանելի ապրանքներ էջի տեսքը հետևյալն է․

 

SAgentAcessProd

 

Հասանելի ապրանքներ էջում հնարավոր է սահմանել տվյալ առևտրային գործակալին հասանելի ապրանքները։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Հասանելի փաստաթղթերի վաճառքի գոտիներ էջի տեսքը հետևյալն է․

 

SAgentAccessibleAreas

 

Հասանելի փաստաթղթերի վաճառքի գոտիներ ցուցակը լրացված լինելու դեպքում առևտրային գործակալը շարժական մասում կարող է տեսնել իրեն հասանելի Գնորդների համար ստեղծված նաև այն փաստաթղթերը, որոնք սահմանված են ցուցակում նշված վաճառքի գոտիներով։ Էջը տեսանելի է Դրույթներ → Շարժական սարքեր բաժնի Փաստաթղթերի հասանելիություն ըստ վաճառքի գոտիների պարամետրը նշված լինելու դեպքում։ Կարող է ընդունել արժեքներ Վաճառքի գոտիներ տեղեկատուից։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է․

 

SagentAdditional

 

Լրացուցիչ էջն ունի հետևյալ դաշտերը․

 

Դաշտ

Նշանակություն

Առաջադրանքի դիտորդի սխեմա

Այլ առևտրային գործակալ(ներ)ի համար սահմանված առաջադրանքները շարժական մասում դիտելու հասանելիության սխեման։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Այցելության արդյունքների հասանելիության սխեմաներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Հարցաթերթիկների հասանելիության սխեմա

Առևտրային գործակալին հասանելի հարցաթերթիկների սխեման։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Ապրանքների շուկայական առաջխաղացում ենթահամակարգի Հարցաթերթիկների հասանելիության սխեմաներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Այցելության արդյունքների հասանելիության սխեմա

Առևտրային գործակալին հասանելի այցելության արդյունքների սխեման։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Այցելության արդյունքների հասանելիության սխեմաներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Առաքիչի մեքենայում ապրանքի մնացորդի ստուգում

Սահմանում է Առաքիչի մեքենայում ապրանքի մնացորդի ստուգման եղանակը։ 0 արժեքի դեպքում առաքիչի ապրանքային շարժի փաստաթղթերը ստեղծելիս չի ստուգվում առաքիչի ապրանքի մնացորդը, 1 արժեքի դեպքում գալիս է զգուշացնող հաղորդագրություն, 2 արժեքի դեպքում առաքիչի ապրանքի մնացորդը ստուգվում է խիստ և չի թույլատրվում ապրանքի բացասական մնացորդ։ Դաշտում որևէ արժեք նշված չլինելու դեպքում տվյալ առաքիչի մեքենայում ապրանքի մնացորդի ստուգումն իրականացվում է ըստ Դրույթներ → Իրավասությունների և ստուգումներ բաժնի Առաքիչի մեքենայում ապրանքի մնացորդի ստուգում պարամետրի։

 

Ինտեգրում այլ համակարգերի հետ էջի տեսքը հետևյալն է․

 

SagentIntegrationToOtherSystem

 

Ինտեգրում այլ համակարգերի հետ էջն ունի հետևյալ դաշտերը․

 

Դաշտ

Նշանակություն

Արտաքին կոդ

Առևտրային գործակալի արտաքին կոդը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

Պահեստի կոդ

Առևտրային գործակալի պահեստի կոդը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

Դրամարկղի կոդ

Առևտրային գործակալի դրամարկղի կոդը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն տեղեկատուի ստեղծման և խմբագրման վերաբերյալ:

Խմբագրել կոդը․ խմբագրել տեղեկատուի կոդը։

Հաշվետվություններ. հնարավոր է դիտել տվյալ առևտրային գործակալին վերաբերող հետևյալ հաշվետվությունները՝ Առևտրային գործակալի քաղվածք, Առևտրային գործակալների մնացորդներ, Առևտրային գործակալների գործողություններ, Ապրանքների գործողություններ ըստ առաքիչի, Ապրանքների մնացորդներ ըստ առաքիչի, Ապրանքների շրջանառություն ըստ առաքիչի, Առևտրային գործակալի վաճառքներ, Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում, Նախատեսված և փաստացի երթուղիները քարտեզի վրա։

 

note Նշում

Առևտրային գործակալներ տեղեկատուն կարելի է սահմանել (ավելացնել կամ խմբագրել) MS Excel-ի SalesAgent.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):