Հասանելի ապրանքներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Առևտրային գործակալներին վերաբերող >

Հասանելի ապրանքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է առևտրային գործակալներին հասանելի ապրանքների ցուցակը։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Առևտրային գործակալներին հասանելի ապրանքներ երկխոսության պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում կընդգրկվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ բոլոր առևտրային գործակալ(ներ)ին հասանելի ապրանքների սխեմաները։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում կընդգրկվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ բոլոր ապրանքների հասանելիության սխեմաները։

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի Ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում կընդգրկվեն միայն նշված, հակառակ դեպքում՝ բոլոր ապրանքների խմբերի հասանելիության սխեմաները։

 

Հասանելի ապրանքներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Առևտրային գործակալ

Առևտրային գործակալ(ներ)ը, ում համար սահմանվում է ապրանք(ներ)ի հասանելիության սխեման։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Ապրանքի տեսակ

Ապրանքի տեսակը, որի համար սահմանվում է ապրանք(ներ)ի հասանելիության սխեման։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Բոլորը, Ապրանքի խումբ և Ապրանք տարբերակները։ Դաշտին Բոլորը արժեքը տալու դեպքում հասանելիության սխեման կսահմանվի բոլոր ապրանքների համար, Ապրանքի խումբ արժեքի դեպքում՝ միայն Ապրանք/Խումբ դաշտում լրացված Ապրանքի խմբ(եր)ի համար, Ապրանք արժեքի դեպքում՝ միայն Ապրանք/Խումբ դաշտում լրացված Ապրանք(ներ)ի համար։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Ապրանք/Խումբ

Սահմանվում է՝ կախված Ապրանքի տեսակ դաշտի արժեքից։ Ապրանքի տեսակ դաշտում Բոլորը արժեքը նշելու դեպքում Ապրանք/Խումբ դաշտը ակտիվ չէ, Ապրանքի խումբ/Ապրանք արժեքների դեպքում համապատասխան Ապրանքի խ(ու)մբ(եր)ը/Ապրանք(ներ)ը, որոնց համար սահմանվում է հասանելիության սխեման։

Հասանելի է

Ստուգավանդակը նշելու դեպքում Ապրանք/Խումբ դաշտում սահմանված Ապրանք(ներ)ը/Ապրանքի խ(ու)մբ(եր)ը/Բոլոր ապրանքները հասանելի կլինեն Առևտրային գործակալ դաշտում սահմանված Առևտրային գործակալ(ներ)ին, հակառակ դեպքում՝ ոչ։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

Խմբագրել առևտրային գործակալին. ընթացիկ տողի առևտրային գործակալ տեղեկատուի խմբագրման հնարավորություն։

 

note Նշում

Հասանելի ապրանքներ տեղեկատուն կարելի է սահմանել (ավելացնել կամ խմբագրել) MS Excel-ի SalesAgent.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):