Շարժական սարքեր

Ուղղորդիչ:  Դրույթներ >

Շարժական սարքեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Շարժական սարքեր էջի տեսքը հետևյալն է.

 

Options_MobileDevices

 

Շարժական սարքեր բաժնում սահմանվում են համակարգի Շարժական մասի կարգավորումները․

 

Դաշտ

Նշանակություն

Պատմության մաքսիմալ օրերի քանակ

Սահմանվում է Շարժական մասում հասանելի փաստաթղթերի պատմության մաքսիմալ օրերի քանակը։ 0 արժեքի դեպքում շարժական մասին տրամադրվում են ընթացիկ օրվա տվյալները։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Առաջիկա երթուղիների օրերի քանակ

Սահմանվում է Շարժական մասի Երթուղիներ բաժնում հասանելի առաջիկա երթուղիների օրերի քանակը։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Չուղարկված տվյալների ստուգում

Սահմանում է Շարժական մասից Տվյալների ստացում հրամանի ժամանակ չուղարկված տվյալների ստուգման եղանակը։ 1 արժեքի դեպքում գալիս է զգուշացնող հաղորդագրություն, 2 արժեքի դեպքում արգելում է իրականացնել Տվյալների ստացում գործողությունը։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Փաստաթղթերի վերահաշվարկի եղանակ

Պարամետրի արժեքից կախված՝ շարժական սարքերում ստեղծված և չուղարկված փաստաթղթերում փոփոխություններ կատարելուց հետո փաստաթուղթը Հիշելիս ծրագիրը՝ 0 - վերահաշվարկում է, 1 - հարցնում է վերահաշվարկել թե ոչ, 2 - չի վերահաշվարկում Տարաները, Նվերները, Սանդղակային զեղչերը։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Հաշվետվություններում հաշվարկվող գումարի գնացուցակի տեսակ

Պարամետրի արժեքից կախված՝ շարժական մասի Ապրանքներ մեքենայում հաշվետվությունում հաշվարկվում են Սկզբնական գումար և Մնացորդի գումար սյուների արժեքները։

Ավտոմատ հաշվարկել նվերի ակցիաները

Ստուգավանդակը նշելու և շարժական մասում ինտերնետ կապի առկայության դեպքում Շարժական մասում նվերի ակցիաների հաշվարկն իրականացվում է առցանց։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Առցանց ստուգումներ

Ստուգավանդակը նշելու դեպքում Շարժական մասում իրականացվում են առցանց ստուգումներ, հակառակ դեպքում՝ ոչ։ Ստուգավանդակը նշված լինելու և շարժական մասում ինտերնետ կապի առկայության դեպքում գրասենյակային մասի հետ ստուգումներն իրականացվում են փաստաթղթերը հիշելիս, հակառակ դեպքում՝ տվյալների ուղարկում կատարելիս։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Թույլ տալ պատվիրել առկայությունից ավել

Ստուգավանդակը նշելու դեպքում Շարժական մասում Պատվեր փաստաթուղթը ստեղծելիս կամ խմբագրելիս հաշվի չեն առնվում առևտրային գործակալին հասանելի պահեստներում ապրանքների մնացորդները։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Ցույց տալ ապրանքների մնացորդները

Ստուգավանդակը նշելու դեպքում Շարժական մասում երևում են առևտրային գործակալին հասանելի պահեստներում ապրանքների մնացորդները։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Ընդհանուր արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել  նաև իրավասությունն՝ ըստ առանձին օգտագործողների։

Պարտքի ավտոմատ մարում վերադարձով

Ստուգավանդակը նշելու դեպքում Շարժական մասում Վերադարձ փաստաթուղթը ստեղծելիս և այն գրասենյակային մաս ուղարկելիս տվյալ գնորդի ունեցած պարտքից ավտոմատ կատարվում է մարում՝ վերադարձի հաշվին։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Թույլ տալ խմբագրել ապրանքի զեղչը

Ստուգավանդակը նշելու դեպքում առևտրային գործակալները շարժական մասից կարող են փոփոխել սահմանված ապրանքների զեղչերը։ Արդյունքում գրասենյակային մաս ուղարկվում են մշակման ենթակա Ապրանքների զեղչերի փոփոխման հայտեր։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Թույլ տալ ստեղծել առաջադրանքներ այլ գործակալների համար

Ստուգավանդակը նշելու դեպքում առևտրային գործակալները շարժական մասից կարող են առաջադրանք ստեղծել այլ առևտրային գործակալի համար։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Ցույց տալ փաստաթղթերի ստեղծման ամսաթիվը

Ստուգավանդակը նշելու դեպքում Շարժական մասում երևում են փաստաթղթերի ստեղծման ամսաթիվը և ժամը։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Ցույց տալ չսպասարկվող գնորդների ամբողջական տվյալները

Ստուգավանդակը նշելու դեպքում Շարժական մասում երևում են չսպասարկվող գնորդների փաստաթղթերը, կանխավճարի և վերադարձի մնացորդները։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Փաստաթղթերի հասանելիություն ըստ վաճառքի գոտիների

Ստուգավանդակը նշելու դեպքում Առևտրային գործակալ տեղեկատուում ակտիվանում է Փաստաթղթերի հասանելի վաճառքի գոտիներ էջը։ Դրա շնորհիվ առևտրային գործակալը շարժական մասում կարող է նաև տեսնել ավելացվող էջում նշված վաճառքի գոտիով ստեղծված այն փաստաթղթերը, որոնք ստեղծվել են իրեն հասանելի գնորդների համար։

Վերադարձված և փոխանակված ապրանքների վաճառքի թույլատրում

Ստուգավանդակը նշելու դեպքում շարժական մասից վերադարձված կամ փոխանակված ապրանքների Վաճառք գրանցել թույլատրվում է, հակառակ դեպքում՝ գալիս է զգուշացնող/արգելող հաղորդագրություն՝ Առաքիչի մեքենայում ապրանքի մնացորդի ստուգում պարամետրից կախված։

 

Տեղորոշում

Տրվում են առևտրային գործակալների տեղորոշման և նրանց երթուղիների հետագծման համար անհրաժեշտ կարգավորումները․

 

Դաշտ

Նշանակություն

Հետագծել երթուղին

Ստուգավանդակը նշելու դեպքում հետագծվում և գրասենյակային մասում արտացոլվում են առևտրային գործակալների շարժման հետագծերը։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Երթուղու հետագծման հաճախականություն վայրկյաններով

Սահմանվում է երթուղու հետագծի ֆիքսման հաճախականությունը՝ վայրկյաններով։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Տեղորոշման եղանակ

Սահմանվում է առևտրային գործակալի կոորդինատների տեղորոշման եղանակը։ 1 արժեքի դեպքում կոորդինատների ֆիքսման համար անհրաժեշտ պայման է GPS-ի, 2 արժեքի դեպքում՝ Wi-Fi-ի և բջջային ցանցերի, 3 արժեքի դեպքում՝ GPS-ի, Wi-Fi-ի և բջջային ցանցերի առկայությունը։

 

Options_MobileDevices2

 

Փաստաթղթերի վիճակ

Սահմանվում են շարժական մասից ստացված և շարժական մաս ուղարկվող փաստաթղթերի վիճակները․

 

Դաշտ

Նշանակություն

Ուղարկել նաև սևագիր փաստաթղթերը

Ստուգավանդակը նշելու դեպքում շարժական մաս են ուղարկվում և՛ Սևագիր, և՛ Գրանցված փաստաթղթերը, հակառակ դեպքում՝ միայն Գրանցվածները։

Ստացված փաստաթղթերի գրանցման վիճակ

Վաճառքի պատվեր

Սահմանվում է շարժական մասից ստացված Վաճառքի պատվեր փաստաթղթի վիճակը։ 1 արժեքի դեպքում Վաճառքի պատվեր փաստաթուղթը ստացվում է սևագիր վիճակով, 2 արժեքի դեպքում՝ գրանցված։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Վաճառք

Սահմանվում է շարժական մասից ստացված Վաճառք փաստաթղթի վիճակը։ 1 արժեքի դեպքում Վաճառք փաստաթուղթը ստացվում է սևագիր վիճակով, 2 արժեքի դեպքում՝ գրանցված։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Վաճառքի վերադարձ

Սահմանվում է շարժական մասից ստացված Վաճառքի վերադարձ փաստաթղթի վիճակը։ 1 արժեքի դեպքում Վաճառք վերադարձ փաստաթուղթը ստացվում է սևագիր վիճակով, 2 արժեքի դեպքում՝ գրանցված։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

Վճարում

Սահմանվում է շարժական մասից ստացված Վճարում փաստաթղթի վիճակը։ 1 արժեքի դեպքում Վճարում փաստաթուղթը ստացվում է սևագիր վիճակով, 2 արժեքի դեպքում՝ գրանցված։

UserIcon կոճակը սեղմելիս բացվող պատուհանի Արժեք սյան մեջ հնարավոր է սահմանել Ընդհանուր արժեքից տարբերվող արժեք՝ ըստ առանձին օգտագործողների։

 

Վեբ սերվիսի կարգավորումներ

Վեբ սերվիսի կարգավորումները լրացնելու դեպքում ծրագրի գրասենյակային և շարժական մասերի միջև կապը հնարավոր կլինի հաստատել QRcode-ի միջոցով:

 

Դաշտ

Նշանակություն

Սերվեր

Սահմանվում է գլխավոր՝ սերվեր համակարգչի IP-ն:

Պորտ

Սահմանվում է Պորտը:

Սերվիսի ճանապարհ

Սահմանվում է Սերվիսի ճանապարհը:

 

Շարժական սարքերին՝ Վաճառք փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներին հասանելիություն տալու համար անհրաժեշտ պայման է Ցանցից հասանելի հարկային հաշիվների թղթապանակի ճանապարհ դաշտի լրացված լինելը.

 

Ցանցից հասանելի հարկային հաշիվների թղթապանակի ճանապարհ

Նշվում է e-Invoicing ծրագրից PDF ֆորմատով արտահանված հարկային հաշիվների թղթապանակի ճանապարհը։ Դրա միջոցով ծրագրի շարժական մասից հասանելի կլինի Վաճառք փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը։ Ընդ որում՝ արտահանված PDF ֆայլի անվանումը պետք է համապատասխանի տվյալ Վաճառքի սերիա և համարին։