Հարցաթերթիկների հասանելիության սխեմաներ

Ուղղորդիչ:  Ապրանքների շուկայական առաջխաղացում > Տեղեկատուներ >

Հարցաթերթիկների հասանելիության սխեմաներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուի միջոցով սահմանվում է յուրաքանչյուր Առևտրային գործակալին հասանելի Հարցաթերթիկների ցուցակը։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

 

Հարցաթերթիկների հասանելիության սխեմաներ տեղեկատուն ունի հետևյալ տեսքը.

 

QuestionnairesAccessSchemes

 

Հարցաթերթիկների հասանելիության սխեմա տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Հարցաթերթիկների հասանելիության սխեմայի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Հարցաթերթիկների հասանելիության սխեմայի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Հարցաթերթիկների հասանելիության ցուցակում սահմանվում են հասանելի և/կամ ոչ հասանելի հարցաթերթիկները։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված: