Տվյալների պահոցներ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Տվյալների պահոցներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգում մուտքագրված տվյալները պահվում են Տվյալների պահոցում: Տվյալների պահոցներ թղթապանակում երևում են համակարգում առկա բոլոր պահոցները: Տվյալների պահոցն ընտրվում է համակարգ մտնելիս` Աշխատանքի սկիզբ պատուհանում: Տվյալ աշխատանքի ընթացքում գրանցված կամ կատարված բոլոր գործողությունները կպահվեն այդ Տվյալների պահոցում:

 

Տվյալների պահոց պատուհանը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Անվանում

Տվյալների պահոցի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն Տվյալների պահոցի վերաբերյալ: Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Տվյալների պահոցների ընթացիկ տողի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր Տվյալների պահոց։

Բացել․ բացել/խմբագրել Տվյալների պահոցը։ Խմբագրման ենթակա է Մեկնաբանություն դաշտի արժեքը

Հեռացնել. հեռացնել Տվյալների պահոցը։

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ Տվյալների պահոց՝ ընթացիկ տողի Մեկնաբանություն դաշտը լրացված:

Վերականգնել․ տվյալների պահոցի վրա վերականգնել համակարգչում, ցանցում կամ արտաքին կրիչում գտնվող պահուստային պատճենը։

Համակարգային տվյալներ. հնարավորություն է տալիս ստանալ համակարգային տեղեկություն նշված տվյալների պահոցի վերաբերյալ: Համակարգային տվյալներն են պահոցի անունը, MS SQL սերվերի հասցեն, տվյաների պահոցների և պահուստային պատճենների ֆայլերի գրադարանների ճանապարհները, ֆայլի չափը և հասանելի ազատ տարածությունը, ծրագրի տարբերակը։

Ինդեքսավորել․հրամանը նախատեսված է Տվյալների պահոցի աշխատանքն արագացնելու, չափը փոքրացնելու, ոչ պատշաճ սիմվոլները հեռացնելու և ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու համար: