Առաջադրանքների դիտորդների հասանելիության սխեմա

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում > Առևտրային գործակալներին վերաբերող >

Առաջադրանքների դիտորդների հասանելիության սխեմա

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուի միջոցով Առևտրային գործակալի համար սահմանվում է այլ Առևտրային գործակալ(ներ)ի համար սահմանված առաջադրանք(ներ)ը շարժական մասում դիտելու հասանելիության սխեման։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

 

Առաջադրանքների դիտորդների հասանելիության սխեմաներ տեղեկատուն ունի հետևյալ տեսքը.

 

TasksFollowersAccessSchemes

 

Առաջադրանքների դիտորդների  հասանելիության սխեմաներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Առաջադրանքների դիտորդների հասանելիության սխեմայի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Առաջադրանքների դիտորդների հասանելիության սխեմայի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

 

Առաջադրանքների դիտորդների հասանելիության ցուցակում սահմանվում են, թե որ առևտրային գործակալի որ առաջադրանքներն են հասանելի դիտորդին։ Աշխատանքը ցուցակներում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակներում բաժնում:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված: