Վաճառքների առաջարկվող փոխմարումներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ >

Վաճառքների առաջարկվող փոխմարումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են նշված օրվա դրությամբ Գնորդ(ներ)ի ունեցած Կանխավճարի կամ Վերադարձի մնացորդի հաշվին Վաճառքների առաջարկվող փոխմարումները։ Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ երևում են նշված օրվա դրությամբ Վաճառքների առաջարկվող փոխմարումները։

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժին(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող փոխմարումների առաջարկները։ Յուրաքանչյուր բաժնին վերաբերող Վաճառքի մնացորդ հնարավոր է փոխմարել միայն Գնորդի՝ նույն բաժնում ունեցած Կանխավճարի կամ Վերադարձի մնացորդի հաշվին։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր գնորդներին վերաբերող Վաճառքների առաջարկվող փոխմարումները։

Գնորդի վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտի(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր վաճառքի գոտիների Վաճառքների առաջարկվող փոխմարումները։

Մարման աղբյուր

Ընտրման ցուցակում առաջարկվում են Կանխավճար և Վերադարձ տարբերակները։ Դաշտին Կանխավճար արժեքը տալու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն Կանխավճարի մնացորդի հաշվին, Վերադարձ արժեքի դեպքում՝ միայն Վերադարձի մնացորդի հաշվին Վաճառքների առաջարկվող փոխմարումները։ Դաշտում արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն և՛ Կանխավճարի, և՛ Վերադարձի հաշվին առաջարկվող փոխմարումները։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. դիտել Վաճառք փաստաթուղթը, որի մնացորդն առաջարկվում է փոխմարել:

Կատարել մարում. ընթացիկ տող(եր)ի հիման վրա ստեղծել Մարում(ներ):