Վերադարձի պատճառներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում >

Վերադարձի պատճառներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է վերադարձի պատճառների ցուցակը։ Վաճառքի վերադարձի պատվեր և Վաճառքի վերադարձ փաստաթուղթը ձևակերպելիս Լրացուցիչ էջում հնարավոր է նշել Վերադարձի պատճառ, որն ընդունում է արժեքներ տվյալ տեղեկատուից։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Վերադարձի պատճառներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Վերադարձի պատճառի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Վերադարձի պատճառի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Փակվել է

Ստուգավանդակը նշելու դեպքում Վերադարձի պատճառը կհամարվի փակված և Վաճառքի վերադարձի պատվեր, Վաճառքի վերադարձ փաստաթղթերի համանուն դաշտի ցուցակում չի առաջարկվի։

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Վերադարձի պատճառներ տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի AccessoryDirectory.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates): Տեղեկատուի տեսակ դաշտում անհրաժեշտ է լրացնել RetRsn արժեքը։