Ավտոմեքենաներ

Ուղղորդիչ:  Տեղեկատուների ձևավորում >

Ավտոմեքենաներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուն պարունակում է Ավտոմեքենաների ցուցակը։ Տեղեկատուում տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում:

Մինչ տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Ավտոմեքենաներ երկխոսության պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ավտոմեքենա

Ավտոմեքենայի կոդը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ավտոմեքենաներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր ավտոմեքենաները:

Անվանում

Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուներում կընդգրկվի միայն նշված Անվանումով, հակառակ դեպքում՝ բոլոր Ավտոմեքենաները:

 

Ավտոմեքենա տեղեկատուի տեսքը հետևյալն է.

 

Car

 

Ավտոմեքենա տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Ավտոմեքենայի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս տեղեկատուի հերթական կոդը։

Անվանում

Ավտոմեքենայի անվանումը։

Ծավալ

Նվազագույն տարողություն

Ավտոմեքենայի նվազագույն տարողությունն ըստ ծավալի։ Արժեքն օգտագործվում է Պատվերների տեղաբաշխում մատյանում։

Առավելագույն տարողություն

Ավտոմեքենայի առավելագույն տարողությունն ըստ ծավալի։ Արժեքն օգտագործվում է Պատվերների տեղաբաշխում մատյանում։

Քաշ

Նվազագույն տարողություն

Ավտոմեքենայի նվազագույն տարողությունն ըստ քաշի։ Արժեքն օգտագործվում է Պատվերների տեղաբաշխում մատյանում։

Առավելագույն տարողություն

Ավտոմեքենայի առավելագույն տարողությունն ըստ քաշի։ Արժեքն օգտագործվում է Պատվերների տեղաբաշխում մատյանում։

Նկարագրություն հարկային ծրագրում

Ավտոմեքենայի նկարագրությունը հարկային ծրագրում։ Դաշտի արժեքը կիրառվում է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Արտահանում հարկային ծրագիր բաժնի Մատակարարման (Առաքման) եղանակ դաշտի լրացման եղանակը սահմանված է Լրացնել ավտոմեքենայի նկարագրությունը։

Գույն

Ավտոմեքենային վերագրվող գույնը։ Կիրառվում է Պատվերների տեղաբաշխում մատյանում։

Արտաքին կոդ

Ավտոմեքենայի արտաքին կոդը (այլ համակարգում ունեցած կոդը), որն օգտագործվում է փաստաթղթերը մեկ այլ համակարգ ուղարկելու գործընթացում։

Փակվել է

Ստուգավանդակը նշելու դեպքում Ավտոմեքենան կհամարվի փակված և մուտքագրման դաշտերի լրացման ժամանակ ընտրման ցուցակում չի առաջարկվի:

 

Տեղեկատուի կոնտեքստային ցանկում կան հետևյալ հրամանները.

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

 

note Նշում

Ավտոմեքենաներ տեղեկատուն կարելի է ներմուծել MS Excel-ի Car.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):