Զեղչեր

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Տեղեկատուներ >

Զեղչեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Համակարգը հնարավորություն է տալիս կիրառել ճկուն զեղչային մեխանիզմներ:

Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Զեղչ (Կիրառում, Պայման) պատուհանի միջոցով, որն ունի Ընդհանուր և Պայմաններ բաժիններ:

Ընդհանուր բաժնի դաշտերն են.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Զեղչի սխեմայի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է:

Անվանում

Զեղչի սխեմայի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է:

Զեղչի խումբ

Մեկից ավելի զեղչի սխեմա ունենալու դեպքում, դրանք կարելի է միավորել խմբերում: Դաշտն ընդունում է արժեքներ Զեղչերի խմբեր տեղեկատուից:

Ժամկետ

Ժամկետը, որի ընթացքում գործելու է զեղչը: Ժամկետի սկիզբը պարտադիր լրացվող դաշտ է, իսկ ավարտը` ոչ:

Գործում է

Դրոշակը նշված լինելու դեպքում զեղչը կգործի (նշված ժամանակահատվածի ընթացքում):

Առաջնահերթություն

Միաժամանակ գործող զեղչերի կիրառման համար կարելի է սահմանել առաջնահերթություն: Սա գործում է, եթե Զեղչի խմբի տեղեկատուում միավորման եղանակը կամ վերջնական միավորման եղականը նշված է Առաջնահերթություն կամ Հաջորդական կիրառում տարբերակը:

Փաստաթղթի տեսակ

Փաստաթղթի տեսակը նշելու դեպքում զեղչը կկիրառվի միայն տվյալ վաճառքի տեսակի փաստաթղթում: Եթե դաշտի արժեքը դատարկ է, զեղչը կգործի և՛ Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), և՛ Վաճառք (Կտրոն) փաստաթղթերում:

Պահեստ

Պահեստ ընտրելու դեպքում զեղչը կկիրառվի միայն տվյալ պահեստից վաճառքի դեպքում: Եթե դաշտը դատարկ է, զեղչը կգործի բոլոր պահեստների համար:

Եղանակ

Սահմանվում է զեղչի կիրառման եղանակը: Կարող է ընդունել հետևյալ արժեքները.

1- Ապրանքի համար նշված %-ի կիրառում տարբերակն ընտրված լինելու դեպքում կկիրառվի Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում ապրանքի վրա նշված տոկոսը:

2- Սանդղակի կիրառում տարբերակը ընտրված լինելու դեպքում բացվում է սանդղակը լրացնելու հնարավորություն: Սանդղակը կարող է վերաբերել ինչպես միանվագ վաճառքի գումարին, այնպես էլ գնորդի կուտակված վաճառքների գումարին` կախված Պայմաններ բաժնի Տեսակ դաշտի արժեքից:

3- Գործընկերոջ քարտի %-ի կիրառում տարբերակն ընտրված լինելու դեպքում կկիրառվի Գործընկերներ տեղեկատուում գործընկերոջ պայմանագրի վրա նշված զեղչի տոկոսը:

4- Զեղչի գնի տեսակի կիրառում տարբերակն ընտրված լինելու դեպքում բացվում է զեղչի գնի տեսակը լրացնելու համար լրացուցիչ դաշտ, որի ընտրման ցուցակում առաջարկվում են Գների տեսակներ տեղեկատուի տողերը: Ընտրված գնի տեսակով ապրանքների համար սահմանված գները վաճառքի ժամանակ կլրացվեն որպես զեղչված գներ:

5- %-ի կիրառում տարբերակն ընտրված լինելու դեպքում բացվում է զեղչի տոկոսը լրացնելու համար լրացուցիչ դաշտ: Վաճառքի փաստաթղթում նշված տոկոսով ապրանքները կզեղչվեն:

6- Ցուցադրել հաղորդագրություն տարբերակն ընտրված լինելու դեպքում բացվում է հաղորդագրության տեքստը լրացնելու համար լրացուցիչ դաշտ:

7- Ֆիքսված գումարի զեղչ տարբերակն ընտրելու դեպքում բացվում է Զեղչի գումար դաշտ: Դաշտում լրացված գումարի չափով կզեղչվեն վաճառվող ապրանքները` ըստ ընդհանուր գումարի նկատմամբ տեսակարար կշռի:

8- Նվեր (վաճառվող ապրանքացանկից նվազագույն գնի չափով) տարբերակն ընտրելու դեպքում բացվում են Նվերի քանակ, Տոկոս և Բաշխել համամասնորեն կարգավորումներ:  Վաճառքի ժամանակ նվազագույն գնով ապրանքի գումարից կհաշվարկվի զեղչ նշված տոկոսի չափով: Բաշխել համամասնորեն դրոշակը նշված լինելու դեպքում հաշվարկված զեղչի գումարը համամասնորեն կհանվի վաճառվող մյուս ապրանքների արժեքից, հակառակ դեպքում` զեղչված ապրանքի արժեքից:

9- Նվեր (ապրանքի գնի չափով) տարբերակն ընտրելու դեպքում բացվում են Նվեր և Նվերի քանակ դաշտեր: Վաճառքի ժամանակ նշված քանակով ապրանքը կտրամադրվի որպես նվեր` այդ ապրանքի գումարով կհաշվարկվի զեղչ:

10- Նվերների կոմպլեկտ (ապրանքի գնի չափով զեղչ) տարբերակն ընտրելու դեպքում բացվում է Նվեր դաշտ և Ընտրել նվերներից մեկը դրոշակ: Վաճառքի ժամանակ նշված կոմպլեկտը կամ դրա բաղադրամասերից մեկը (կախված Ընտրել նվերներից մեկը դրոշակը նշված լինելուց) կտրամադրվի որպես նվեր` այդ ապրանքի գումարով կհաշվարկվի զեղչ:

Կիրառել մեկից ավել անգամ

 

Դրոշակը նշված լինելու դեպքում զեղչը գնորդին կտրամադրվի այնքան անգամ, որքան անգամ կկատարվի տրամադրման պայմանը: Կիրառման պատիկությունը որոշվում է միայն Արժեքը մեծ կամ հավասար է պայմանի համար:

 

Սեգմենտ

Առաջին դաշտում կարելի է ընտրել Ներառել կամ Բացառել արժեքը.

Ներառել արժեքի դեպքում, եթե կից դաշտում ընտրված է սեգմենտ, ապա զեղչը կկիրառվի միայն նշված սեգմենտի մեջ ներառվող ապրանքների համար: Եթե արժեքին կից դաշտը դատարկ է, ապա` ցանկացած ապրանքի համար:

Բացառել արժեքի դեպքում, եթե կից դաշտում ընտրված է սեգմենտ, ապա զեղչը չի կիրառվի միայն նշված սեգմենտի մեջ ներառվող ապրանքների համար: Եթե արժեքին կից դաշտը դատարկ է, ապա զեղչը կկիրառվի ցանկացած ապրանքի համար:

openlist հրամանով կարելի է տեսնել նշված սեգմենտի մեջ ներառվող ապրանքները:

 
Պայմաններ բաժնում կարելի է սահմանել լրացուցիչ պայմաններ, որոնց բավարարումից հետո միայն կկիրառվի Ընդհանուր բաժնում նկարագրված զեղչը:

 

Դաշտ

Նշանակություն

Տեսակ

Կարելի է սահմանել պայման վաճառքի միանվագ գումարի կամ կուտակված վաճառքների գումարի վրա: Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները.

1- Միանվագ վաճառքի գումար - զեղչ կհաշվարկվի, եթե վաճառքի փաստաթղթի գումարը մեծ է հաջորդ դաշտում լրացված արժեքից:

2- Կուտակված վաճառքների գումար - զեղչ կհաշվարկվի, եթե վաճառքի փաստաթղթում ընտրված գնորդի կուտակված վաճառքների գումարը մեծ է հաջորդ դաշտում լրացված արժեքից:

3- Միանվագ վաճառքի տողի քանակ- զեղչ կհաշվարկվի, եթե վաճառքի փաստաթղթում ապրանքի տողի քանակը մեծ է հաջորդ դաշտում լրացված արժեքից:

4- Միանվագ վաճառքի ընդհանուր քանակ- զեղչ կհաշվարկվի, եթե վաճառքի փաստաթղթում ապրանքների ընդհանուր քանակը մեծ է հաջորդ դաշտում լրացված արժեքից:

Արժեքը մեծ է կամ հավասար

Տեսակ դաշտի համար գործող արժեքը:

Ժամանակահատված

Դաշտերը ցուցադրվում են, եթե Տեսակ դաշտում ընտրված է 2- Կուտակված վաճառքների գումար արժեքը: Կարելի է սահմանել ժամանակահատված, որի ընթացքում կուտակված վաճառքների գումարը կհամեմատվի Արժեքը մեծ է դաշտի գումարի հետ:  

Կուտակման մեջ ներառել ընթացիկ վաճառքը

Դրրոշակը ցուցադրվում է, եթե Տեսակ դաշտում ընտրված է 2- Կուտակված վաճառքների գումար արժեքը: Դրոշակը նշված լինեու դեպքում ընթացիկ վաճառքի փաստաթղթի գումարը կներառվի կուտակված վաճառքների գումարի հաշվարկում:

Սեգմենտ

Առաջին դաշտում կարելի է ընտրել Ներառել կամ Բացառել արժեքը.

Ներառել արժեքի դեպքում, եթե կից դաշտում ընտրված է սեգմենտ, ապա կստուգվի, որ վաճառքի ժամանակ նշված սեգմենտից ապրանք վաճառվի, որպեսզի հաշվարկվի զեղչը: Եթե արժեքին կից դաշտը դատարկ է, ապա կհամարվի, որ այդպիսի պայման չկա:

Բացառել արժեքի դեպքում, եթե կից դաշտում ընտրված է սեգմենտ, ապա վաճառքի ժամանակ, եթե նշված սեգմենտից ապրանք է վաճառվում, ապա զեղչը չի հաշվարկվի: Եթե արժեքին կից դաշտը դատարկ է, ապա կհամարվի, որ այդպիսի պայման չկա:

openlist հրամանով կարելի է տեսնել նշված սեգմենտի մեջ ներառվող ապրանքները:

Գործընկերոջ խումբ

Ընդունում է արժեքներ Գործընկերների խումբ տեղեկատուից: Դաշտը լրացնելու դեպքում զեղչը կկիրառվի միայն նշված խմբին պատկանող գործընկերների համար: Դաշտը դատարկ լինելու դեպքում` ցանկացած գործընկերոջ համար:

Ծննդյան օրվա առթիվ

Դրոշակը նշված լինելու դեպքում զեղչը կկապվի Գործընկերոջ տեղեկատուում նշված Ծննդյան ամսաթվի հետ:

  Կիրառել մինչև ծնունդը (օր)

Նշվում է ծննդյան օրվան նախորդող օրերի քանակը, որի ընթացքում նույնպես կգործի զեղչը:

  Կիրառել ծնունդից հետո (օր)

Նշվում է ծննդյան օրվան հաջորդող օրերի քանակը, որի ընթացքում նույնպես կգործի զեղչը:

Զեղչի օրեր և ժամեր

Դրոշակը նշված լինելու դեպքում զեղչը կկապվի նշված օրերի և ժամերի հետ: Զեղչի օրերն ու ժամերը նշվում են դրոշակին կից կետերով բացվող Զեղչի օրեր և ժամեր պատուհանում:

 

Զեղչի մասին որոշակի մեկնաբանություն թողնելու համար նախատեսված է Նկարագրություն տեքստային դաշտը:

 

note Նշում

Գործող սխեմաներով զեղչերի ավտոմատ հաշվարկը կարգավորվում է Օգտագործողի փաստաթղթերի դրույթների Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ և Ավտոմատ զեղչի հաշվարկ ամեն գործողությունից հետո դրոշակներով:

 

Տարաբնույթ զեղչերի նկարագր ու կիրառումը կարող եք տեսնել հետևյալ հոլովակներում:

Ինչպես նաև զեղչերի և համատեղ գործող զեղչերի սահմանկան օրինակները կարող եք տեսնել հետևյալ հոդվածներում.

Սանդղակային (կուտակային) զեղչ

Նշված ապրանքացանկի համար տոկոսային զեղչ

Զեղչային քարտի կիրառում

Զեղչերի կիրառում ցանցի տարբեր խանութներում

Հատուկ (զեղչված) գների կիրառում

Նշված քանակի համար տրամադրվող տոկոսային զեղչ

Համատեղ գործող զեղչեր` կիրառել զեղչերից առավելագույնը

Համատեղ գործող զեղչեր` Զեղչերի գումարում (միավորում) և հաջորդական կիրառում