Հոդվածում ներկայացված է զեղչերի համատեղ կիրառման տարբերակ, երբ ապրանքի համար միաժամանակ գործում են մեկից ավելի զեղչեր:
Ենթադրենք, հավատարիմ հաճախորդներին խրախուսելու նպատակով, որոշվել է նշված ապրանքացանկի համար գործող զեղչին գումարել հավատարիմ հաճախորդներին տրվող զեղչը:
Մեր օրինակում որպես համատեղ գործող զեղչեր գործարկվել են նախապես նկարագրված Հատուկ առաջարկ (30% զեղչ) և Հավատարիմ հաճախորդների քարտերի տոկոսի կիրառություն անունով զեղչերը:
Զեղչերի համատեղ գործելու եղանակն ընտրելու համար պատուհանի ներքևի հատվածից անհրաժեշտ է սեղմել Զեղչերի միավորման եղանակ, ընտրել Գումարում տարբերակը:
Ավելացվող ապրանքների համար կհաշվարկվի 30% զեղչ, այնուհետև գնորդին ընտրելուց հետո կգումարվի նաև քարտի 10% զեղչը:
Զեղչերի համատեղ գործելու մեկ այլ օրինակ է, երբ զեղչերը կիրառվում են հաջորդաբար, այսինքն նախ հաշվարկվում է զեղչերից մեկը, այնուհետև զեղչված արդյունքի վրա կիրառվում է հաջորդ զեղչը:
Զեղչերի համատեղ գործելու եղանակն ընտրելու համար պատուհանի ներքևի հատվածից անհրաժեշտ է սեղմել Զեղչերի միավորման եղանակ, ընտրել Հաջորդական կիրառում տարբերակը: Զեղչերի կիրառման հաջորդականությունը կարելի է սահմանել տեղեկատուում Առաջնահերթություն դաշտերը լրացնելու միջոցով: Մեր օրինակում առաջնահերթություն դաշտերում արժեքները 0 են, այս դեպքում զեղչերը կկիրառվեն ըստ կոդերի հաջորդականության, այսինքն` նախ կկիրառվի 002 կոդով զեղչը, այնուհետև 003 կոդը:
Ապրանքը ավելացնելուց և գնորդին ընտրելուց հետո կհաշվարկվի նախ 30 % զեղչ, այնուհետև զեղչված գումարի վրա կկիրառվի գնորդի քարտի 10 % զեղչը: Հաշվարկի մասին մանրամասներ կարելի է տեսնել փաստաթղթի Զեղչերի հաշվարկային տվյալներ բաժնում:
Զեղչերի ավտոմատ հաշվարկման համար անհրաժեշտ է oգտագործողի դրույթների Աշխատանքի սահմանափակումներ էջից ակտիվացնել Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ և/կամ Ավտոմատ զեղչի հաշվարկ ամեն գործողությունից հետո դրոշակները: