Գների տեսակներ

Ուղղորդիչ:  Գնումներ > Տեղեկատուներ > Ապրանքների և ծառայությունների ենթատեղեկատուներ >

Գների տեսակներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատու մուտքագրվում են կազմակերպությունում գործող գնի տեսակները։ Օրինակ` մանրածախ, մեծածախ, մատակարարման և այլն։ Յուրաքանչյուր ապրանք կամ ծառայություն կարող է ունենալ այնքան գին, որքան գնի տեսակ Է սահմանված համակարգում։ Յուրաքանչյուր գնի տեսակ ունի գնի արժույթ։ Որպես գնի արժույթ կարող է հանդես գալ Արտարժույթներ տեղեկատուում սահմանված ցանկացած արժույթ։ Գները կարող են ներառել կամ չներառել ԱԱՀ (ավելացված արժեքի հարկ)։

Ապրանքի կամ ծառայության յուրաքանչյուր չափման միավորի համար կարելի է նշանակել իր գնի արժեքը։

Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Գնի տեսակ դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։

Գների տեսակներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Գնի տեսակի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է:

Անվանում

Գնի տեսակի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է:

Արժույթ

Գնի տեսակի արժույթի կոդը։ Ընդունում է արժեքներ Արտարժույթներ տեղեկատուից։ Պարտադիր լրացվող դաշտ է:

Կլորացման աստիճան

Գնի կլորացման աստիճանը։ Համակարգում գների կլորացումը կատարվում է միշտ դեպի վերև։ Օրինակ` եթե ընտրված է Կլորացնել մինչև 5, ապա 0.10 դրամը (10 լուման) կկլորացվի մինչև 5 դրամի։ Պարտադիր լրացվող դաշտ է:

ԱԱՀ-ն այդ թվում

Դրոշակը նշված լինելու դեպքում տվյալ գնի տեսակի մեջ ներառված է ԱԱՀ-ն:

note Նշում

Գնի տեսակը չի թույլատրվում հեռացնել, եթե դրանով սահմանված է ապրանքի կամ ծառայության գին: