Հոդվածում ներկայացված է Նշված ապրանքացանկի համար տոկոսային զեղչի նկարագրման մոդել:
Որպես օրինակ դիտարվել է ապրանքների մի տեսականի, որի համար հայտարարվում է հատուկ 30% զեղչ հուլիս ամսվա ընթացքում:
Ապրանքների տեսականին առանձնացնելու համար նախատեսված է Ապրանքների սեգմենտներ տեղեկատուն: Անհրաժեշտ է բացել այն, ավելացնել նոր սեգմենտ:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է զեղչվող ապրանքները ընդգրկել Հատուկ առաջարկ սեգմենտում: Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել Ապրանքներ և ծառայություններ տեղեկատու, նշել զեղչվող ապրանքների տողերը և կոնտեքստային ցանկից սեղմել Ավելացնել սեգմենտին հրամանը: Մեր օրինակում զեղչը վերաբերում է Աուդիո համակարգեր և Թվային ֆոտոխցիկներ խմբի ապրանքներին, ապրանքները ֆիլտրվել են Խմբի անվանում սյան միջոցով և ավելացվել սեգմենտին:
Սեգմենտին վերաբերող զեղչը նկարագրելու համար անհրաժեշտ է բացել Զեղչեր տեղեկատուն, սեղմել ավելացնել: Հոդվածում ներկայացված են միայն այն դաշտերը, որոնք օգտագործվում են զեղչի մոդելը նկարագրելու համար:
Անվանում դաշտում անհրաժեշտ է լրացնել նկարագրվող զեղչի անունը, մեր օրինակում` Հատուկ առաջարկ (30% զեղչ):
Ժամկետ դաշտում նշվում է զեղչի գործելու ժամանակահատվածը: Մեր օրինակում զեղչը կգործի հուլիս ամսվա համար` 01.07.2023-31.07.2023:
Պայմաններ բաժնում նկարագրվում են պայմաններ, որոնց բավարարման դեպքում պետք է գործի զեղչը: Մեր օրինակում ձեռքբերման գումարի պայման նախատեսված չէ, ընդամենն անհրաժեշտ է զեղչվող տեսականուց ապրանք ձեռք բերել:
Տեսակ դաշտում անհրաժեշտ է ընտրել զեղչի պայմանի կիրառման տեսակը: Մեր օրինակում ընտրված է 1- Միանվագ վաճառքի գումար:
Արժեքը մեծ է դաշտում լրացվում է այն գումարը, որին պետք է գերազանցի գնորդի ձեռքբերման գումարը, որպեսզի գործի զեղչը: Մեր օրինակում, քանի որ ձեռքբերման գումարի վրա պայման չկա, դաշտում լրացված է 0.01 արժեքը:
Սեգմենտ դաշտում ընտրենք Հատուկ առաջարկ սեգմենտը:
Կիրառում բաժնում նկարագրվում է, թե ինչպես պետք է հաշվարկվի զեղչը: Մեր օրինակի համար Կիրառման եղանակն ընտրվել է 5- %-ի կիրառում եղանակը և բացված Զեղչի տոկոս դաշտում լրացվել է 30:
Այնուհետև անհրաժեշտ է նշել, թե որ սեգմենտին պատկանող ապրանքների համար է գործելու զեղչը: Մեր օրինակում Հատուկ առաջարկ սեգմենտը հանդիսանում է զեղչի հաշվարկի պայման, ինչպես նաև զեղչը կիրառվելու է հենց այդ սեգմենտի ապրանքների վրա: Հետևաբար Կիրառում բաժնի Սեգմենտ դաշտում նորից ընտրենք Հատուկ առաջարկ սեգմենտը:
Այսպիսով զեղչը նկարագրված է, անհրաժեշտության դեպքում կարող ենք զեղչի մասին մեկնաբանություն թողնել Նկարագրություն դաշտում:
Զեղչը կարելի է գրանցել Հիշել և փակել կոճակով:
Զեղչերի ավտոմատ հաշվարկման համար անհրաժեշտ է oգտագործողի դրույթների Աշխատանքի սահմանափակումներ էջից ակտիվացնել Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ և/կամ Ավտոմատ զեղչի հաշվարկ ամեն գործողությունից հետո դրոշակները: