Հոդվածում ներկայացված է տոկոսային զեղչի օրինակ, որը տրամադրվում է նույն ապրանքի` որոշակի քանակից ավելի ձեռքբերման դեպքում: Մեր օրինակում առանձնացված է ապրանքների ցանկ, որի համար կգործի 20% զեղչ, եթե հաճախորդը ձեռք բերի նույն ապրանքից 1-ից ավելի քանակությամբ:
Անհրաժեշտ է առանձնացնել զեղչին մասնակցող ապրանքների տեսականին: Դրա համար անհրաժեշտ է Ապրանքների սեգմենտներ տեղեկատուում ավելացնել նոր սեգմենտ: Մեր օրինակում ապրանքների սեգմենտում ընդգրկված են այն ապրանքները, որոնք լավ չեն վաճառվում, և որոնց մնացորդը ավել է սահմանված նորմայից:
Զեղչված ապրանքներն առանձնացնելու և սեգմենտին ավելացնելու համար Ապրանքների մնացորդներ հաշվետվությունից անհրաժեշտ է ֆիլտրել սահմանված քանակից ավելի մնացորդ ունեցող ապրանքները և ավելացնել սեգմենտի մեջ:
Սեգմենտին պատկանող ապրանքները տեսնելու և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու համար նախատեսված է Ապրանքներն ըստ սեգմենտների տեղեկատուն: Նույն ապրանքը կարող է միաժամանակ ընդգրկված լինել մի քանի սեգմենտում:
Զեղչը նկարագրելու համար անհրաժեշտ է մուտք գործել Զեղչեր տեղեկատու: Հոդվածում ներկայացված են այն դաշտերը, որոնք օգտագործվում են զեղչի մոդելը նկարագրելու համար:
Անվանում դաշտում լրացնել նկարագրվող զեղչի անունը, օրինակ` 20% զեղչ երկու և ավելի քանակի դեպքում:
Ժամկետ դաշտում անհրաժեշտ է նշել զեղչի գործելու ժամանակահատվածը: Երբ ժամկետը լրանա կարիք չի լինի հիշել ու անջատել զեղչի կիրառությունը` դա կկատարվի ավտոմատ:
Պայմաններ բաժնում նկարագրվում են պայմաններ, որոնց բավարարման դեպքում պետք է գործի զեղչը:
Տեսակ դաշտում անհրաժեշտ է ընտրել զեղչի պայմանի կիրառման տեսակը: Քանի որ զեղչի գործելու պայման դրված է ձեռքբերվող ապրանքի քանակի վրա, ընտրված է 3- Միանվագ վաճառքի տողի քանակ:
Արժեքը մեծ է դաշտում լրացվում է այն քանակը, որին վաճառքի ժամանակ պետք է գերազանցի տողի քանակը, որպեսզի գործի զեղչը: Մեր օրինակում լրացված է 1:
Սեգմենտ դաշտում ընտրենք 002 սեգմենտը:
Գործընկերոջ խումբ դաշտը թողնված է դատարկ, որպեսզի զեղչից կարողանան օգտվել բոլոր գնորդները:
Պայմանները սահմանելուց հետո անհրաժեշտ է նկարագրել, թե ինչպես պետք է հաշվարկվի զեղչը: Կիրառում բաժնից անհրաժեշտ է ընտրել զեղչի կիրառման եղանակը: Մեր օրինակում ընտրված է 5- %-ի կիրառում եղանակը և բացված Զեղչի տոկոս դաշտում լրացված է 20: Սեգմենտ դաշտում անհաժեշտ է ընտրել ապրանքների այն սեգմենտը, որին վերաբերելու է զեղչը:
Զեղչը նկարագրված է, կարելի է գրանցել այն Հիշել և փակել կոճակով:
Զեղչերի ավտոմատ հաշվարկման համար անհրաժեշտ է oգտագործողի դրույթների Աշխատանքի սահմանափակումներ էջից ակտիվացնել Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ և/կամ Ավտոմատ զեղչի հաշվարկ ամեն գործողությունից հետո դրոշակները: