Սանդղակային (կուտակային) զեղչ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Սանդղակային (կուտակային) զեղչ

Return to chapter overview

Հոդվածում ներկայացված է ՀԾ Առևտուր համակարգում սանդղակային զեղչերի նկարագրման օրինակ:

Այն հիմնված կլինի գնորդի նախկինում կատարված գնումների հանրագումարի վրա, և սանդղակի ամեն շեմը գերազանցելուց, կավելանա կիրառվող զեղչի տոկոսը: Մասնավորապես, մինչև 200,000 դրամ կուտակված գնումների դեպքում գնորդի համար կգործի 5% զեղչ, 200,000-ից մինչև 500,000 դրամի դեպքում` 7% զեղչ և 500,000 դրամից ավել գումարների դեպքում` 10% զեղչ: Զեղչը տրամադրվելու է բոլոր գնորդներին և կիրառվելու է կամայական ապրանքի համար:

Զեղչը նկարագրելու համար անհրաժեշտ է մուտք գործել Զեղչեր տեղեկատու: Հոդվածում ներկայացված են միայն այն դաշտերը, որոնք օգտագործվում են զեղչի մոդելը նկարագրելու համար:

Անվանում դաշտում լրացնել նկարագրվող զեղչի անունը, օրինակ` Կուտակված վաճառքների հիման վրա սանդղակային զեղչ (5%, 7%, 10%):

Ժամկետ դաշտում անհրաժեշտ է նշել զեղչի գործելու ժամանակահատվածը: Երբ ժամկետը լրանա կարիք չի լինի հիշել ու անջատել զեղչի կիրառությունը` դա կկատարվի ավտոմատ:

Պայմաններ բաժնում նկարագրվում են պայմաններ, որոնց  բավարարման դեպքում պետք է գործի զեղչը:

Տեսակ դաշտում անհրաժեշտ է ընտրել զեղչի պայմանի կիրառման տեսակը: Մեր օրինակում ընտրված է 2 - Կուտակված վաճառքների գումար:

Արժեքը մեծ է դաշտում անհրաժեշտ է լրացնել այն գումարը, որը պետք է գերազանցի գնորդի կուտակված գնումները որպեսզի գործի զեղչը: Մեր օրինակում, քանի որ զեղչը գործելու է առաջին իսկ կուտակումից հետո, դաշտում լրացված է 0.1 արժեքը:

Պայմանները սահմանելուց հետո անհրաժեշտ է նկարագրել, թե ինչպես պետք է հաշվարկվի զեղչը: Կիրառում բաժնից անհրաժեշտ է ընտրել զեղչի կիրառման եղանակը: Մեր օրինակի համար ընտրված է Սանդղակի կիրառում եղանակը: Այնուհետև անհրաժեշտ է նկարագրել սանդղակի շեմերը:

Անհրաժեշտության դեպքում կարող ենք զեղչի մասին մեկնաբանություն թողնել Նկարագրություն դաշտում:

KBArticles.Discounts1

 

Զեղչը նկարագրված է, կարելի է գրանցել այն Հիշել և փակել կոճակով:

Զեղչերի ավտոմատ հաշվարկման համար անհրաժեշտ է oգտագործողի դրույթների Աշխատանքի սահմանափակումներ էջից ակտիվացնել Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ և/կամ Ավտոմատ զեղչի հաշվարկ ամեն գործողությունից հետո դրոշակները: