Գործընկերներ տեղեկատուին պատկանող բոլոր գործընկերներին կարելի խմբավորել ըստ որոշակի հայտանիշների։ Օրինակ` Գնորդներ, Մատակարարներ, Առհաշիվ անձինք։ Խմբերն օգտագործվում են հաշվետվությունների ձևավորման և այլ գործողությունների ժամանակ։ Բազմաթիվ հաշվետվություններ կարելի է ձևավորել նշված խմբին պատկանող գործընկերների համար։
Գործընկերների խմբավորումները կազմակերպելու համար նախատեսված է Գործընկերների խմբեր տեղեկատուն։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Գործընկերների խումբ դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Գործընկերների խմբեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Գործընկերների խմբի կոդը։ Նոր ավելացվող գործընկերների խմբի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված գործընկերների խմբի կոդից։ |
Անվանում |
Գործընկերոջ անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
Կուտակիչ |
Տվյալ խմբի անմիջապես մեկ մակարդակ վերև կուտակիչ խմբի կոդը, որոշում է նաև նրա տեղը ծառում: |
Նշում |
---|
Գործընկերների խումբը հնարավոր չէ հեռացնել, եթե գոյություն ունեն այդ խմբին պատկանող գործընկերներ։ |