Հոդվածում նկարագրված է զեղչային քարտի կիրառման օրինակ:
Մեր օրինակում նկարագրված է Մշտական հաճախորդներին տրամադրվող տոկոսային զեղչի մոդելը: Հաճախորդներին տրամադրվում են զեղչային քարտեր և գնում կատարելիս, ներկայացնելով քարտը, հաճախորդը ստանում է համապատասխան տոկոսով զեղչ:
Հաճախորդներին տրամադրված զեղչային քարտերի տվյալները անհրաժեշտ է մուտքագրել համակարգում: Անհրաժեշտ է բացել Գործընկերներ տեղեկատուն: Մեր օրինակում ֆիլտրված են Հավատարիմ հաճախորդներ խմբին պատկանող գնորդներ, որոնցից յուրաքանչյուրին կցված է չկրկնվող համարով քարտ և նշված է 10 տոկոս զեղչ: Դրա համար անհրաժեշտ է խմբագրել տեղեկատուն, մտնել Պայմանագրեր էջ, լրացնել զեղչի տոկոսը և քարտի համարը:
Այնուհետև անհրաժեշտ է նկարագրել զեղչը Զեղչեր տեղեկատուում: Հոդվածում ներկայացված են միայն այն դաշտերը, որոնք օգտագործվում են զեղչի մոդելը նկարագրելու համար:
Անվանում դաշտում լրացվում է նկարագրվող զեղչի անունը, մեր օրինակում` Հավատարիմ հաճախորդների քարտերի տոկոսի կիրառություն:
Ժամկետ դաշտում անհրաժեշտ է նշել զեղչի գործելու ժամանակահատվածը: Երբ ժամկետը լրանա կարիք չի լինի հիշել ու անջատել զեղչի կիրառությունը` դա կկատարվի ավտոմատ: Մեր օրինակում նշված է զեղչի գործելու սկիզբը, ավարտը սահմանափակված չէ:
Պայմաններ բաժնում նկարագրվում են պայմաններ, որոնց բավարարման դեպքում պետք է գործի զեղչը:
Տեսակ դաշտում անհրաժեշտ է ընտրել զեղչի պայմանի կիրառման տեսակը: Մեր օրինակում ձեռքբերման գումարի պայման նախատեսված չէ, այդ պատճառով Տեսակ դաշտում ընտրված է 1- Միանվագ վաճառքի գումար տարբերակը և Արժեքը մեծ է դաշտում լրացված է 0.01 արժեքը:
Զեղչի հաշվարկը վերաբերելու է Հավատարիմ հաճախորդներ խմբի գնորդներին, հետևաբար Գործընկերոջ խումբ դաշտում անհրաժեշտ է ընտրել այդ խումբը:
Կիրառում բաժնում նկարագրվում է, թե ինչպես պետք է հաշվարկվի զեղչը: Մեր օրինակում Կիրառման եղանակը ընտրված է 3- Գործընկերոջ քարտի %-ի կիրառում եղանակը:
Զեղչը նկարագրելիս հնարավորություն է տրված լրացուցիչ սահմանափակում կիրառել և զեղչը տարածել նախապես նկարագրված ապրանքների ցուցակի վրա: Մեր օրինակում դա չենք կիրառի և զեղչը կգործի բոլոր ապրանքների համար:
Այսպիսով զեղչը նկարագրված է, անհրաժեշտության դեպքում կարելի է զեղչի մասին մեկնաբանություն թողնել Նկարագրություն դաշտում:
Զեղչը կարելի է գրանցել Հիշել և փակել կոճակով:
Զեղչերի ավտոմատ հաշվարկման համար անհրաժեշտ է oգտագործողի դրույթների Աշխատանքի սահմանափակումներ էջից ակտիվացնել Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ և/կամ Ավտոմատ զեղչի հաշվարկ ամեն գործողությունից հետո դրոշակները: